
28/10/2022 15:19
Ադրբեջանի ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու համար Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը (Տեսանյութ)
ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ իր ելույթից հետո հնչեցրած արտահայտություններին, որոնք, ըստ Գաֆարովայի, վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբրև, իրականացված արարքներին:
Ալեն Սիմոնյանը որևէ ազգության կամ պետության ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:
Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը: Դրանք այն անձինք են, որոնք մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում: