28/10/2022 10:22
Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, որոնք ներկայացրել է ՌԴ-ն, և պատրաստ է դա հաստատել Սոչիում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին», - նշել է Փաշինյանը։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կաջակցի հայ ժողովրդի և ղեկավարության կողմից ընտրված ցանկացած տարբերակի։
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու: Մենք չենք կարող և չենք պատրաստվում ոչինչ թելադրել Հայաստանին: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գտնեն, որ պետք է ընտրել այս խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ… Վաշինգտոնը, որքան ես պատկերացնում եմ, հասկանում եմ, դա նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, եթե Հայաստանը այդպես է մտածում, լավ, խնդրեմ», - ընդգծել էր Պուտինը։