31/10/2022 18:38
Լրացուցիչ խթան է պետք հաղորդել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ լրացուցիչ խթան է պետք հաղորդել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։
«Կուզեի նշել նաև տնտեսական բաղադրիչի մասին։ Մենք եռակողմ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը գլխավորում են փոխվարչապետերը։ Նրանք բավականին առաջ են ընթացել գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք ավելի վաղ՝ երկու տարի առաջ էինք խոսում։ Այստեղ նույնպես, ըստ երևույթին, պետք է լրացուցիչ խթան հաղորդել»,- ասել է ՌԴ նախագահը։