ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հակոբ Արշակյանը

02/11/2022 16:53

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հակոբ Արշակյանը


Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին հանձնաժողովի նախագահությունը վստահվել է ինձ եւ փաստում եմ, որ համատեղ աշխատանքը եղել է դինամիկ եւ կառուցողական: Հանձնաժողովի գործունեությունը դրական դինամիկա է ստացել ՀԱՊԿ անդամ պետությունների համար օրակարգային հարցերն ամբողջացնելու գործում, ինչն անչափ կարեւոր է անվտանգության պահպանման, խորհրդարանական բաց հաղորդակցության համար»:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է մշտական հանձնաժողովում եւ ներկայացված փաստաթղթերին փորձագիտական գնահատականներ է տալիս: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածությունը՝ հույս հայտնելով, որ ներկաները կպաշտպանեն իր առաջարկը:

«Վստահ եմ, որ հանձնաժողովի նոր նախագահը նույնպես կգործի տասնամյակների ընթացքում հաստատված մշտական հանձնաժողովի ավանդույթների ոգով՝ ի նպաստ խորհրդարանական երկխոսության զարգացման եւ ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նիստի օրակարգը հաստատվելուց հետո քննարկվել են հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի ընտրության հարցերը: Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, իսկ նախագահի տեղակալ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը:

Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար:

«Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը»,- փաստել է նա:

Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացին: Նշվել է, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ եւ օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն եւ համախմբվածություն այս պարագայում դրսեւորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաեւ կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ:

Հակոբ Արշակյանը փաստել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակմանը: Հայաստանի Հանրապետության մեկ այլ գերակայություն է ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետագա զարգացումը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի համակարգման անհրաժեշտություն կա:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ խաղաղության պահպանումը եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովումն ամենահրատապ խնդիրներն են ամբողջ մարդկության համար: «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական մտադրության ֆոնին չեն դադարում Բաքվի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ անթաքույց զավթողական նկրտումներով: Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում է, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսում՝ տարածաշրջանային անվտանգությունը խաթարող ամենաանկանխատեսելի լայնածավալ հետեւանքներով»,- հավելել է նա:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղում վերահսկելու եւ ուսումնասիրելու իրավիճակը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում է բոլոր պայմանավորվածությունների պահպանման հանձնառությունը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված առկա խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար:

Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական եւ հստակ արձագանքին: «Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ եւ կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում խոսել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝ Թուրքիայի բացարձակ աջակցությամբ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Բանախոսը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, տուժել են քաղաքացիական անձինք, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ընդգծվել է, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին եւ պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն: Այս համատեքստւմ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը:

Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձեւաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանն է խախտողը եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի, եւ նրան ագրեսոր անվանել: Նա կարեւորել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումը, Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը եւ բոլոր ռազմագերիների ու բռնի կալանավորված այլ անձանց վերադարձը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ներկայացրել է տեղեկատվություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանում (2-6 հուլիսի, 2022թ., Բիրմինգհեմ) ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգման հանդիպման (2022 թ. հունիսի 28, տեսակոնֆերանսի ձեւաչափով) եւ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների մասին:

Որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը Քաղաքական հարցերի եւ անվտանգության ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովներին ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք, սակայն, մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից չի լուծվել, թեեւ եռակողմ հայտարարության մեջ այդ մասին դրույթ կա: «Դրան բազմիցս անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպություններ, եւ մենք պատճառ չենք տեսնում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զերծ մնար այս թեմային անդրադառնալուց»,-կարծիք է հայտնել Էդուարդ Աղաջանյանը:

Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ դրա կարեւորությանը:

Զեկուցողի գնահատմամբ՝ այս առաջարկներն ուղղված էին միջազգային հանրության եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը հրավիրելու դեռեւս չլուծված խնդիրների վրա: Անընդունելի է համարվել ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա կենտրոնացնելը:

«Մենք հավատում ենք, որ միայն համատեղ ջանքերով խորհրդարանական վեհաժողովը կամրապնդի իր դերը՝ որպես առաջատար հարթակ կառուցողական երկխոսության եւ անվտանգության ամենահրատապ խնդիրների քննարկման համար ԵԱՀԿ տարածաշրջանում»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերել են կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործմանն առնչվող նախագծերին, ընթացակարգային մի շարք հարցերի կանոնակարգմանն ու կազմակերպչական խնդիրներին:

Հանձնաժողովի հաջորդ հերթական նիստը կկայանա 2023 թ. գարնանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:42 Վաղն աշխատելու ենք․ «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Այսօր, 19:31 Դատարանը մերժել է փոխել Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը Այսօր, 19:18 Արարատ Միրզոյանը Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ առաքելության տեղակայման հարցը Այսօր, 19:05 Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է․ Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:56 ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Այսօր, 18:48 Սաստիկ բքի պատճառով Արտաշավան-Ծիլքար ճանապարհահատվածը փակ է Այսօր, 18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Այսօր, 18:28 Թուրքիայում երկրաշարժերից զոհվածների թիվը հասել է 1498-ի Այսօր, 18:24 Ղազախստանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 18:14 Բազմաթիվ խնդիրներ արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ․ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ Այսօր, 18:04 Թիրախային աջակցությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում Այսօր, 17:52 Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մանկապարտեզում բռնկված հրդեհը մեկուսացվել է Այսօր, 17:46 Եվրամիության խոսքերին չեն հետևում գործողություններ հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 17:37 ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Մոսկվա․Պուտին-Գրոսսի հանդիպում նախատեսված չէ Այսօր, 17:24 Ցանկացած զիջում կապիտուլյացիա է․ Պոդոլյակ Այսօր, 17:11 Շրջափակման պատճառով տնտեսական բարդ իրավիճակ է Արցախում․ պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են Այսօր, 16:58 «Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից, ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»․ Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտել է Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը Այսօր, 16:48 Որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից․ Սեյրան Օհանյան Այսօր, 16:44 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ Այսօր, 16:36 Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ՆԳՆ Այսօր, 16:26 Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի մեծ պակաս կա․ 6 երեխա վերակենդանացման բաժանմունքում է Այսօր, 16:19 Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը Այսօր, 16:15 ԱԳՆ-ում կգործի թեժ գիծ երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկության մասով Այսօր, 16:02 Մենք գիտենք՝ Ալիևի ցանկությունն է, որ ողջ հայությունը դուրս գա Արցախից․ Սա ցեղասպանության ձև է․ Ֆրենկ Փալոն Այսօր, 15:57 Քրեական վարույթներից 3 հազար 307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով. Աննա Վարդապետյանը հանձնարարել է վեր հանել դրանց ձգձգման պատճառները Այսօր, 15:46 Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք. ԱՄՆ դեսպանություն Այսօր, 15:36 Լիահույս եմ՝ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի. Փաշինյանն ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին Այսօր, 15:13 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ Այսօր, 15:10 Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Այսօր, 15:01 ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել, մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Այսօր, 14:53 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, Սիրիայում՝ 326-ի Այսօր, 14:48 Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները. Պուտին Այսօր, 14:40 Թուրքիայում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել Այսօր, 14:27 Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող գազատար խողովակը Այսօր, 14:23 Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար. Ռուբեն Վարդանյան (Տեսանյութ) Այսօր, 14:12 «Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ». Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան (Տեսանյութ) Այսօր, 14:08 Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի ժողովրդին Այսօր, 13:57 1 զոհ, 5 վիրավոր. վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Այսօր, 13:43 Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 4 անձի, մեկը կալանավորվել է (Տեսանյութ) Այսօր, 13:31 Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց Այսօր, 13:15 «Թամարա»-ի թթվասերը վտանգավոր է. կասեցվել է արտադրությունը Այսօր, 13:09 Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Այսօր, 12:55 Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք Այսօր, 12:47 Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր. ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:44 Աղջիկներին՝ Նարե, տղաներին՝ Դավիթ. նորածիններին հաճախ տրվող անունների տասնյակը Այսօր, 12:36 Թուրքիայում երկրաշարժից հետո Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է եղել Այսօր, 12:30 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ Այսօր, 12:27 2023թ. հունվարին ՊԵԿ-ն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Այսօր, 12:18 Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:13 Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Այսօր, 12:09 Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ Այսօր, 12:06 Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է աշխատանքից Այսօր, 12:02 Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա Այսօր, 11:58 Իրադրությունը շարունակում է ծանր մնալ. Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:52 Արտակարգ դեպք՝ Գորիսում․ սպառնացել են «Գորիսի» բժշկական կենտրոնը պայթեցնել Այսօր, 11:24 «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու վարույթի շրջանակում տղամարդը կալնավորվել է Այսօր, 11:13 «Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ». Աննա Հակոբյանը կորցրել է գիրքը Այսօր, 10:57 Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:39 Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի Այսօր, 10:22 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 09:54 ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը ևս փակ է Այսօր, 09:45 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Բեռլինում Այսօր, 09:20 Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ Այսօր, 09:03 Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում. զգացվել է Շիրակում՝ 3 բալ ուժգնությամբ 04/02/2023 20:28 Սուրբ Սարգսի տոնին Արցախի թեմի կեղեցիներում կատարվել է երեկոյան ժամերգություն, իրականացվել է երիտասարդների օրհնության կարգ 04/02/2023 20:20 Կյանքի ո՞ր օրվանից սկսած և որքա՞ն հաճախ պետք է զբոսանքի տանել փոքրիկին․ պատասխանում են մանկաբույժները 04/02/2023 20:12 Ճապոնիայի վարչապետն իր օգնականին ազատել է աշխատանքից՝ սեռական փոքրամասնությունների մասին նրա հայտարարության պատճառով 04/02/2023 20:02 27-ամյա երիտասարդը մեղադրվում է «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց իրացնելուն օժանդակելու մեջ․ խուզարկության արդյունքում 345 գրամ թմրամիջոց են հայտնաբերել 04/02/2023 19:48 Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար 04/02/2023 19:35 Արցախում շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական 3 ծրագիր է իրականացվելու 04/02/2023 19:23 Ջերմային ցնցումները երեխաների մոտ. Տենդային ջղաձգության հիմնական պատճառները 04/02/2023 19:05 Հրդեհ Սարյան փողոցում․ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ 04/02/2023 18:55 Պաղեստինի արտգործնախարարին Մոսկվա են հրավիրել 04/02/2023 18:36 Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը․ Վահագն Խաչատուրյան 04/02/2023 18:18 Գրեյվսի հիվանդություն. Ախտանշաններ և առաջացման պատճառներ 04/02/2023 18:00 Կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպության ղեկավարին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին 04/02/2023 17:44 Եկեղեցուց ակնկալիքները շատ են. լավ օրից չէ. Կարեն Բեքարյան (Տեսանյութ) 04/02/2023 17:30 Ղրիմին հարվածներ հասցնելու դեպքում բանակցությունների փոխարեն կլինեն պատժիչ հարվածներ՝ Ուկրաինայից մնացած ամբողջ տարածքով մեկ․ Մեդվեդև 04/02/2023 17:20 Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվել է զինծառայողների օրհնության կարգ, զինվորները ստացել են հաղորդություն 04/02/2023 17:10 Թուրքիայում հայտարարել են` միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքներն ավարտվում են 04/02/2023 16:54 «Հեղափոխությունը» վաղուց է սկսել խժռել իր զավակներին, պարզապես կամք է պետք դա ընդունելու համար. Կարեն Բեքարյան (Տեսանյութ) 04/02/2023 16:41 Շրջափակման պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատություններ հնարավոր չի կատարել․ 6 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են 04/02/2023 16:30 «Ուրարտու»-ն պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ 04/02/2023 16:17 «Արարատ»-ի կազմում նոր ֆուտբոլիստ կա 04/02/2023 16:01 Աննա Վարդապետյանը վստահեցնում է՝ դատախազությունում «սիրելիներ» և «չսիրելիներ» չկան, կա «պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն» 04/02/2023 15:44 Միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Շրի Լանկայի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Վահագն Խաչատուրյան 04/02/2023 15:30 Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո․ Նախարար 04/02/2023 15:19 Դադարեցվել է Արաբկիրի մի շարք հասցեների գազամատակարարումը 04/02/2023 14:50 Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ զոհ և տուժածներ կան 04/02/2023 14:47 Վթար՝ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին․ կա տուժած 04/02/2023 14:26 Արմավիրի մարզում դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի 04/02/2023 14:08 Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան 04/02/2023 14:04 Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ 04/02/2023 13:48 Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը․ Փաշինյան 04/02/2023 13:39 Մոսկվայում ուշադրությամբ են հետևում Հայաստանի՝ հնարավոր նոր դաշնակիցներ ունենալու տարբեր ձգտումներին. Դմիտրի Տրենին (Տեսանյութ) 04/02/2023 13:25 ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն 04/02/2023 13:04 Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է իր այցը Չինաստան 04/02/2023 12:44 Հայաստանում ներդրվում են միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան մեխանիզմներ 04/02/2023 12:25 Դոլարը գնվում է 392,50 դրամ նվազագույն և 398 դրամ առավելագույն փոխարժեքով

Տվյալ բաժնի վերջին նյութերը