03/11/2022 12:58
Երևանը և Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ. Վահան Հունանյան
Երևանը և Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ, Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մի թերըմբռնում չունի Իրանի հետ։
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանը և Իրանը վաղեմի պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն կառավարություններով, այլ գոյություն ունեն նաև երկու երկրների միջեւ։
Իրանն անվանելով Հայաստանի կարևոր գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
«Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք», - ասել է նա և ավելացրել, որ Երևանը և Թեհրանը հարցերի մեծ մասի վերաբերյալ տարբեր կարծիքներ չունեն։
Արդյունքում՝ երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ մենք բանակցությունների մեջ ենք մտել ադրբեջանական կողմի հետ, բայց նրանք միշտ բանակցություններում իրենց առավելագույն պահանջներն են առաջ մղում»։
Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների սեղանի շուջ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, կհետևի նույն ընթացակարգին՝ բանակցությունների սեղանի շուրջ։