03/11/2022 10:54
Երևանում բախվել են թիվ 41 երթուղու ավտոբուսն ու Hyundai Sonata-ն․ կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։