04/11/2022 11:30
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա
Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ այս բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը», - գրել է Կոլոմինան։