05/11/2022 17:31
Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման ռիսկը մեծ չէ, բայց մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման ռիկսը մեծ չէ, այնուհանդերձ, Հյուսիսատլանտյան դաշինքը խնդրին շատ լուրջ է վերաբերվում։
«Ռիսկը, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում, մեծ չէ, բայց հետևանքները շատ մեծ կլինեն, այդ պատճառով էլ մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան։ Ռուսաստանի վարքագիծն անպատասխանատու և անխոհեմ է։ Միջուկային զենքը կփոխի հակամարտության բնույթը։ Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել։ Մենք հստակ հնչեցնում ենք այս ուղերձը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։