«Այսօր Ջերմուկը կարիք ունի ապաքինման ու վշտերի թոթափման». Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

07/11/2022 13:28

«Այսօր Ջերմուկը կարիք ունի ապաքինման ու վշտերի թոթափման». Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ


Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
 
Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք բարձրացվեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։
 
 
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։
 
«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։ Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման», - ասաց Հայոց Հայրապետը։
 
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունը բերեց մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։
 
«Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։
Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները», - նշեց Հայոց Հայրապետը։
 
 
Ապա հիշատակելով ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբությունն ընդգծեց․ «Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»:
 
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը և օրհնությունը փոխանցեց Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նվիրյալ ծառայությունը շարունակելու համար։
 
Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց Վայոց Ձորի մարզային և Ջերմուկի քաղաքային իշխանություններին, ովքեր ինչպես պատերազմական դժվարին օրերին, այնպես էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։
 
Վերջում Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն սփռի համայն աշխարհում, խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին և ամենախնամ Իր Աջի հովանու ներքո զորություն ու ամրություն պարգևի ամենքին։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ծանոթացավ երիտասարդների եկեղեցանվեր ու հայրենասեր ձեռնարկումներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս՝ հորդորեց, որ հաստատուն մնան առ Աստված սիրո ու հավատքի մեջ, զորեղ պահեն միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերը, շարունակեն ոգու քաջությամբ ու անսասան հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն և ծառայել Հայրենիքին։
 
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ առնչված Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղված ջանքերին իրենց ներգրավվածությանը։
Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։ Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք հայտնեց վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվեցին բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ կատարվեց տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:44 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնում կբանակցի ԱՄՆ պետքարտուղարի, Պենտագոնի ղեկավարի հետ Այսօր, 20:31 «Պետք է պատրաստ լինենք՝ զոհվածներն ու վիրավորներն ավելի շատ են լինելու»․ Թուրքիայի փոխնախագահ Այսօր, 20:19 Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը Այսօր, 20:12 Այրվում է թուրքական Իսկենդերուն նավահանգիստը Այսօր, 20:05 Ժաննա Անդրեասյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Այսօր, 19:55 Արցախում կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների դասապրոցեսը Այսօր, 19:42 Վաղն աշխատելու ենք․ «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Այսօր, 19:31 Դատարանը մերժել է փոխել Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը Այսօր, 19:18 Արարատ Միրզոյանը Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ առաքելության տեղակայման հարցը Այսօր, 19:05 Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է․ Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:56 ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Այսօր, 18:48 Սաստիկ բքի պատճառով Արտաշավան-Ծիլքար ճանապարհահատվածը փակ է Այսօր, 18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Այսօր, 18:28 Թուրքիայում երկրաշարժերից զոհվածների թիվը հասել է 1498-ի Այսօր, 18:24 Ղազախստանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 18:14 Բազմաթիվ խնդիրներ արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ․ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ Այսօր, 18:04 Թիրախային աջակցությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում Այսօր, 17:52 Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մանկապարտեզում բռնկված հրդեհը մեկուսացվել է Այսօր, 17:46 Եվրամիության խոսքերին չեն հետևում գործողություններ հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 17:37 ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Մոսկվա․Պուտին-Գրոսսի հանդիպում նախատեսված չէ Այսօր, 17:24 Ցանկացած զիջում կապիտուլյացիա է․ Պոդոլյակ Այսօր, 17:11 Շրջափակման պատճառով տնտեսական բարդ իրավիճակ է Արցախում․ պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են Այսօր, 16:58 «Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից, ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»․ Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտել է Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը Այսօր, 16:48 Որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից․ Սեյրան Օհանյան Այսօր, 16:44 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ Այսօր, 16:36 Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ՆԳՆ Այսօր, 16:26 Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի մեծ պակաս կա․ 6 երեխա վերակենդանացման բաժանմունքում է Այսօր, 16:19 Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը Այսօր, 16:15 ԱԳՆ-ում կգործի թեժ գիծ երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկության մասով Այսօր, 16:02 Մենք գիտենք՝ Ալիևի ցանկությունն է, որ ողջ հայությունը դուրս գա Արցախից․ Սա ցեղասպանության ձև է․ Ֆրենկ Փալոն Այսօր, 15:57 Քրեական վարույթներից 3 հազար 307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով. Աննա Վարդապետյանը հանձնարարել է վեր հանել դրանց ձգձգման պատճառները Այսօր, 15:46 Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք. ԱՄՆ դեսպանություն Այսօր, 15:36 Լիահույս եմ՝ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի. Փաշինյանն ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին Այսօր, 15:13 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ Այսօր, 15:10 Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Այսօր, 15:01 ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել, մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Այսօր, 14:53 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, Սիրիայում՝ 326-ի Այսօր, 14:48 Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները. Պուտին Այսօր, 14:40 Թուրքիայում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել Այսօր, 14:27 Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող գազատար խողովակը Այսօր, 14:23 Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար. Ռուբեն Վարդանյան (Տեսանյութ) Այսօր, 14:12 «Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ». Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան (Տեսանյութ) Այսօր, 14:08 Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի ժողովրդին Այսօր, 13:57 1 զոհ, 5 վիրավոր. վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Այսօր, 13:43 Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 4 անձի, մեկը կալանավորվել է (Տեսանյութ) Այսօր, 13:31 Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց Այսօր, 13:15 «Թամարա»-ի թթվասերը վտանգավոր է. կասեցվել է արտադրությունը Այսօր, 13:09 Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Այսօր, 12:55 Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք Այսօր, 12:47 Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր. ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:44 Աղջիկներին՝ Նարե, տղաներին՝ Դավիթ. նորածիններին հաճախ տրվող անունների տասնյակը Այսօր, 12:36 Թուրքիայում երկրաշարժից հետո Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է եղել Այսօր, 12:30 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ Այսօր, 12:27 2023թ. հունվարին ՊԵԿ-ն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Այսօր, 12:18 Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:13 Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Այսօր, 12:09 Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ Այսօր, 12:06 Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է աշխատանքից Այսօր, 12:02 Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա Այսօր, 11:58 Իրադրությունը շարունակում է ծանր մնալ. Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:52 Արտակարգ դեպք՝ Գորիսում․ սպառնացել են «Գորիսի» բժշկական կենտրոնը պայթեցնել Այսօր, 11:24 «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու վարույթի շրջանակում տղամարդը կալնավորվել է Այսօր, 11:13 «Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ». Աննա Հակոբյանը կորցրել է գիրքը Այսօր, 10:57 Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:39 Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի Այսօր, 10:22 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 09:54 ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը ևս փակ է Այսօր, 09:45 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Բեռլինում Այսօր, 09:20 Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ Այսօր, 09:03 Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում. զգացվել է Շիրակում՝ 3 բալ ուժգնությամբ 04/02/2023 20:28 Սուրբ Սարգսի տոնին Արցախի թեմի կեղեցիներում կատարվել է երեկոյան ժամերգություն, իրականացվել է երիտասարդների օրհնության կարգ 04/02/2023 20:20 Կյանքի ո՞ր օրվանից սկսած և որքա՞ն հաճախ պետք է զբոսանքի տանել փոքրիկին․ պատասխանում են մանկաբույժները 04/02/2023 20:12 Ճապոնիայի վարչապետն իր օգնականին ազատել է աշխատանքից՝ սեռական փոքրամասնությունների մասին նրա հայտարարության պատճառով 04/02/2023 20:02 27-ամյա երիտասարդը մեղադրվում է «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց իրացնելուն օժանդակելու մեջ․ խուզարկության արդյունքում 345 գրամ թմրամիջոց են հայտնաբերել 04/02/2023 19:48 Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար 04/02/2023 19:35 Արցախում շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական 3 ծրագիր է իրականացվելու 04/02/2023 19:23 Ջերմային ցնցումները երեխաների մոտ. Տենդային ջղաձգության հիմնական պատճառները 04/02/2023 19:05 Հրդեհ Սարյան փողոցում․ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ 04/02/2023 18:55 Պաղեստինի արտգործնախարարին Մոսկվա են հրավիրել 04/02/2023 18:36 Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը․ Վահագն Խաչատուրյան 04/02/2023 18:18 Գրեյվսի հիվանդություն. Ախտանշաններ և առաջացման պատճառներ 04/02/2023 18:00 Կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպության ղեկավարին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին 04/02/2023 17:44 Եկեղեցուց ակնկալիքները շատ են. լավ օրից չէ. Կարեն Բեքարյան (Տեսանյութ) 04/02/2023 17:30 Ղրիմին հարվածներ հասցնելու դեպքում բանակցությունների փոխարեն կլինեն պատժիչ հարվածներ՝ Ուկրաինայից մնացած ամբողջ տարածքով մեկ․ Մեդվեդև 04/02/2023 17:20 Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվել է զինծառայողների օրհնության կարգ, զինվորները ստացել են հաղորդություն 04/02/2023 17:10 Թուրքիայում հայտարարել են` միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքներն ավարտվում են 04/02/2023 16:54 «Հեղափոխությունը» վաղուց է սկսել խժռել իր զավակներին, պարզապես կամք է պետք դա ընդունելու համար. Կարեն Բեքարյան (Տեսանյութ) 04/02/2023 16:41 Շրջափակման պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատություններ հնարավոր չի կատարել․ 6 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են 04/02/2023 16:30 «Ուրարտու»-ն պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ 04/02/2023 16:17 «Արարատ»-ի կազմում նոր ֆուտբոլիստ կա 04/02/2023 16:01 Աննա Վարդապետյանը վստահեցնում է՝ դատախազությունում «սիրելիներ» և «չսիրելիներ» չկան, կա «պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն» 04/02/2023 15:44 Միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Շրի Լանկայի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Վահագն Խաչատուրյան 04/02/2023 15:30 Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո․ Նախարար 04/02/2023 15:19 Դադարեցվել է Արաբկիրի մի շարք հասցեների գազամատակարարումը 04/02/2023 14:50 Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ զոհ և տուժածներ կան 04/02/2023 14:47 Վթար՝ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին․ կա տուժած 04/02/2023 14:26 Արմավիրի մարզում դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի 04/02/2023 14:08 Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան 04/02/2023 14:04 Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ