08/11/2022 18:26
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:
Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները»,- նշված է հաղորդագրությունում: