«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփվել է հանդիսավոր արարողությամբ․ հայտնի են հաղթողները

10/11/2022 10:20

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփվել է հանդիսավոր արարողությամբ․ հայտնի են հաղթողները


«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը հայտարարվել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միության (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտոնական մրցանակաբաշխության ընթացքում։

Փառատոնի մեկնարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լավագույն ֆիլմերի ցուցադրություններ էին տեղի ունենում։

«Արևորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգերի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրներից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից, որոնցից յուրաքանչյուրի առանցքում հանրությանը մեր ժամանակների մեծագույն արհավիրքներից մեկի՝ կլիմայի փոփոխության մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակա միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյությանը։

Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։

«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ․ Քարթերի և Ռալի Ի․Լեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):

«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժ․՝ Սոհելիա Փուրմահամադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ում հանձնվեց «Սառույցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանության աջակցությամբ կփոխանցվի ռեժիսորին։  

Ըստ դեսպան Ռիխտերի․ «Ի խնդիր ապագա սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանության համար սահմանված նպատակների իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանադանիական „Into the Ice“ ֆիլմն իր անվանակարգում գրավել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպես գլոբալ տաքացման ցուցիչ»։

«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը հաղթող ռեժիսորին փոխանցել հանձն առավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնն ի դեմս տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի։

«Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխությանը, ցույց տալիս թե՛ մարդկության կողմից դրական արդյունք գրանցելու հաջողած փորձերը, թե՛ ավելի կայուն ապագայի համար մղվով բարդ պայքարը, և թե՛ բնապահպանության ավելի գորշ ու ծանր կողմը։

Շատերի համար, թերևս, բավականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով հիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողությունների մասին․ շատ հաճախ մենք պարզապես փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականության ավելի դրական ու բազմերանգ դրվագների վրա։ Փառատոնում ցուցադրվող ֆիլմերը պարզապես կինոարվեստի գործեր չեն, դրանք կարևոր ուղերձ ունեն, և եթե դրանք դառնում են շարժառիթ ձեր մեջ հուզական թեկուզ և չնչին արձագանքի, ապա իզուր չեն փառատոնը կազմակերպելու մեր ջանքերը», նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 12-րդ «Արևորդին» ավելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցություն կունենա՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների։ «Փառատոնը կարող է նաև խաղաղության երկխոսության յուրատիպ հարթակ լինել, որտեղ կքննարկվեն բոլորիս միավորող և բոլորիս համար ընդհանուր շրջակա միջավայրի առավել հրատապ մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները», հավելեց պարոն Խաչատրյանը։

Հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի միջով» ֆիլմի ցուցադրությունը։

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը և Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը։









«Արևորդի» (SunChild) փառատոնի մասին՝

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։

Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Այն էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։

2022թ․ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն նվիրված էր Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված էին նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ Նոյեմբերի 8-ից ի վեր ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվում նաև ՀՀ տարբեր մարզերում։
2022թ․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են․ Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

www.sunchild.am

FPWC-ի մասին`

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանման, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Հիմնադրամը նպատակ ունի մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքային ուղղություններն են։ Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք

www.fpwc.org


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:28 Երևանի կենտրոնում փողոցները փակողների թվում են նաև երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով Այսօր, 15:25 Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են. Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:22 Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 15:15 Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմի, հավաքվում ենք հրապարակում. Թևանյան Այսօր, 15:12 Քաղաքացիները փողոցներ են փակել Այսօր, 15:08 Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան Այսօր, 14:57 Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր Այսօր, 14:54 ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ Այսօր, 13:59 Սկսում ենք զանգվածային հացադուլ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:52 Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 13:49 Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:46 Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 13:42 Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար Այսօր, 13:27 Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները Այսօր, 13:20 Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Այսօր, 13:17 Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Այսօր, 13:15 Ռուսաստանի դեսպանատունը տոկունություն է մաղթել հայերին Այսօր, 13:13 Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել Այսօր, 13:11 Արցախում փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է. պատգամավոր Այսօր, 13:07 Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են Այսօր, 13:02 Կրակելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա Այսօր, 12:59 Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ. չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին. Արցախ Այսօր, 12:55 Ադրբեջանցիների զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում Այսօր, 12:47 Ադրբեջանցիները քաղաքի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը Այսօր, 12:40 Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը իրենց հայրենիքից հեռանալն է. Թանկյան Այսօր, 12:30 Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն Այսօր, 12:28 Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն Այսօր, 12:24 Վիճակը շատ փիս ա, տեսնենք ինչ են անում, բացում են, թողնենք դուրս գանք.արցախցի (Տեսանյութ) Այսօր, 12:20 Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ) Այսօր, 12:19 Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ Այսօր, 12:15 Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը Այսօր, 12:10 ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում Այսօր, 12:06 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:00 «Թուրքերը մտան Ստեփանակերտ. փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…. » (Տեսանյութ) Այսօր, 11:56 Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով. իսկ այսօր Փաշինյանը հանձնեց Արցախը. պատգամավոր Այսօր, 11:55 Մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ. Արցախում առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել Այսօր, 11:50 Ստեփանակերտում դարձյալ կրակոցներ են լսվում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Հավանաբար ես էլ կարող եմ հայտնվել ադրբեջանական այդ ցուցակում. Օհանյան Այսօր, 11:42 Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար. Տիգրան Ավինյան Այսօր, 11:36 Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները (լուսանկարներ) Այսօր, 11:36 Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան Այսօր, 11:35 Տղամարդը հայտնել է, որ մինչև իրեն քննիչի մոտ տանելը ոստիկանության Հրազդանի բաժնում ծեծի են ենթարկել Այսօր, 11:32 Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը Այսօր, 11:30 «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Այսօր, 11:23 Եռաբլուրն այս պահին. Լուսանկարներ Այսօր, 11:21 Արդյո՞ք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու. Մարուքյան Այսօր, 11:19 Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանելԱլիևը Այսօր, 11:08 Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. Վարուժան Գեղամյան Այսօր, 11:03 Սեպտեմբերի 21-ին լույսը Ստեփանակերտում այսպես է բացվել. Մարութ Վանյան Այսօր, 10:57 Իրանը չեղարկեց դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը Այսօր, 10:56 Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն հայ ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան Այսօր, 10:50 Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան...արցախցի Այսօր, 10:49 Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 30 քաղաքացի. ՆԳՆ Այսօր, 10:37 Բանակը կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել. եթե չլիներ արցախցիների կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:36 Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 10:34 Հովիկ Աղազարյանն ասել է, թե Արցախում սկսած պատերազմի ժամանակ սուրճ է խմում. «Բա ի՞նչ անեի, խաբեի՞» Այսօր, 10:29 Ադրբեջանցիների հետ բանակցում է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը (տեսանյութ) Այսօր, 10:24 Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է, շուտով կսկսվեն բանակցությունները (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 10:23 Այսօր ծրագրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը չի կայանա Այսօր, 10:17 Մենք այսօր հողին ենք հանձնում մեր երեխաներին. հող, որ ասում են մերը չէ. Բարխուդարյան Այսօր, 10:15 Սիրտ չկա շնորհավորելու, կներես մեզ, Հայաստանի Հանրապետություն. Արմեն Սմբատյան Այսօր, 10:13 Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին. Ռոբերտ Մենենդես Այսօր, 10:07 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով ա իշխանությունը. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին Այսօր, 10:01 Արցախի պատվիրակությունը մեկնել է Եվլախ. Բացառիկ տեսանյութ Այսօր, 09:56 Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է ԱՄՆ ղեկավարությանը Այսօր, 09:49 Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ Այսօր, 09:47 Աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, շարունակում ենք հանձնառու լինել կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Բլինքեն Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանը թիմին հասկացրել է, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը Այսօր, 08:44 «Հրապարակ». Փաշինյանը չի տառապում արցախցիներին Հայաստան տեղափոխելու մեծ ցանկությամբ Այսօր, 08:42 Ադրբեջանցիները դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին. Աբրահամյան Այսօր, 08:28 Միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն. Արարատ Միրզոյան Այսօր, 08:23 Լեռնային Ղարաբաղում մոտ 5 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել. ՌԴ ՊՆ Այսօր, 07:41 Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվում է. այդպես է որոշել կառավարությունը Այսօր, 00:28 Ալիև. Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Այսօր, 00:18 Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում Այսօր, 00:00 Արցախում կան հազարավոր կորած մարդիկ, բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար 20/09/2023 23:34 Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ 20/09/2023 23:11 Կառավարության շենքի մոտ վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանին վիրահատել են 20/09/2023 22:59 Հնդկաստանը Հայաստանում ռազմաօդային ուժերի կցորդ կնշանակի 20/09/2023 22:50 Կառավարության շենքի մոտից մի շարք անձինք են ձերբակալվել․ հիմնավորումը՝ զանգվածային անկարգություններ 20/09/2023 22:44 Ունենք զոհեր. Ալիև 20/09/2023 22:38 Պուտինը Փաշինյանին ասել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները տեղի կունենան ռուս խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ 20/09/2023 22:24 «Ոչ, ի՞նչ միանալու մասին է խոսքը»․ ոստիկանապետ Հովհաննիսյանը բացառեց՝ ցուցարարներին չի միանա 20/09/2023 22:06 Արցախում հումանիտար աղետ է 20/09/2023 21:54 Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր 20/09/2023 21:47 Բախում կառավարության շենքի մոտ՝ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև․ բերման ենթարկվածներ կան (Տեսանյութ) 20/09/2023 21:39 Անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան. Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ 20/09/2023 21:38 Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ 20/09/2023 21:35 Ժոզեպ Բորելը տարածաշրջան է գործուղում Տոյվո Կլաարին 20/09/2023 21:26 Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է կոմպետենտություն Ղարաբաղի հարցում, մենք դա գնահատում ենք. Ալիև 20/09/2023 21:25 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախում տիրող իրավիճակը քննարկել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ 20/09/2023 21:20 Ալիև. Ղարաբաղի հարցում Երևանի դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի կնքման հույս է տալիս 20/09/2023 21:19 Միջգերատեսչական քննարկումներ են ընթանում՝ Արցախի մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու շուրջ․ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն 20/09/2023 21:15 Ադրբեջանցիներն ասելու են՝ «անկլավները» մերն են, Սյունիքը փորձելու են վերցնել․ Վազգեն Մանուկյանը երկիրը պաշտպանելու կոչ ուղղեց 20/09/2023 21:12 «ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը ապերախտաբար չգնահատելը չի ստվերի նրանց գործած սխրանքը»․ Զախարովան՝ Արցախում ռուս զինվորների զոհվելու մասին 20/09/2023 21:04 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ 20/09/2023 20:37 Արցախում քայլեր են ձեռնարկվում տարհանված մի քանի հազար բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ 20/09/2023 20:35 Արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել 20/09/2023 20:14 Ընդդիմությունը ստեղծում է Ազգային կոմիտե՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով. ԱԺ-ում կմեկնարկի իմպիչմենտի գործընթաց (Տեսանյութ)