11/11/2022 19:19
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՌԴ ԱԳՆից հայտնում են, որ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։