11/11/2022 22:06
Ո՛չ, խնդիրը դեռ չի լուծվել. Փաշինյանը՝ 100 միլիոնավոր դոլարների դիմաց Հայաստանին զենք չմատակարարելու մասին
Մենք աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն լինի, կհայտարարենք», - ասաց վարչապետը։
Հարցին, թե լուծվել՞ է արդյոք այն խնդիրը, որ Հայաստանին գործընկերները զենք չեն մատակարարում՝ Փաշինյանը պատասխանեց.
«Քննարկումները շարունակվում են։ Ո՛չ, ցավոք մինչ օրս չի լուծվել»։
Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կային, որ այդ գործընկերը Հորդանանն է՝ վարչապետն արձագանքեց.
«Մամուլը, ինչպես միշտ շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի»։
Հիշեցնենք՝ կառավարության նիստերից մեկում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանին զենք չեն մատակարարում. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։