11/11/2022 11:43
Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 8 մասնակից
Հայաստանը սամբոյի աշխարհի 2022 թվականին առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով, հայտնում է ֆեդերացիան:
Մարզական սամբոյում մեդալների համար կպայքարեն Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ) եւ Արսեն Խանջյանը (98 կգ), իսկ մարտականում` Ավետիք Պողոսյանը (79 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):
Սամբոյի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Բիշքեկում` նոյեմբերի 11-13-ը: