
11/11/2022 10:11
«Հրապարակ». Չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ. Տիգրան Ավինյանը քարոզարշավ է անում
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը, ով արդեն քանի ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում որպես քաղաքապետի իշխանական թեկնածու, փոխքաղաքապետի կամ դեֆակտո քաղաքապետի պաշտոնում, իր գործունեությունը սկսել է Օղակաձև զբոսայգու սրճարան-կրպակների ապամոնտաժմամբ:
Լավ է, իհարկե, որ այգին ազատվում է շինություններից և կամաց վերածվում իրական զբոսայգու, բայց չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ: Հերոսություն կլինեին Օպերան խեղդող, Երևանի մայթերը գրաված անճոռնի ու անճաշակ շինություններից, առևտրականներից մայրաքաղաքն ազատելը, «Հին Երևան» պրոյեկտը, մետրոյի նոր կայարանն ավարտին հասցնելը, տրանսպորտի վիճակը բարելավելը»։