11/11/2022 16:37
Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունինև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:
Նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:
Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները: