11/11/2022 13:34
Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմ»-ի փոխտնօրենը քննարկել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, ՏՎԷԼ ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։