12/11/2022 10:23
Ռուսաստանն արգելել է Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի մուտքն իր տարածք
Ռուսաստանն արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի մուտքն իր տարածք:
«Ի պատասխան Բայդենի վարչակազմի կողմից մշտապես կիրառվող բոլոր նոր անձնական պատժամիջոցների ոչ միայն ռուս պաշտոնյաների, գործարար շրջանակների և հասարակության ներկայացուցիչների, մշակութային գործիչների, այլ նաև նրանց, ովքեր այս կամ այն պատճառով հակադարձում են Վաշինգտոնին՝ փոխադարձության հիման վրա, ԱՄՆ 200 քաղաքացու նկատմամբ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելք է կիրառվել։ Նրանց թվում են իշխանությունների և օրենսդիրների առանձին ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականները, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների և ձեռնարկությունների ղեկավարները, փորձագետներ և լոբբիստներ, որոնք ներգրավված են Կիևում ռուսաֆոբ քարոզարշավի և ռեժիմի աջակցության մեջ», - այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ՌԴ-ն ներկայացրել է 200 մարդկանց անուն-ազգանունները, որոնք ընդգրկված են ռուսական «ստոպ ցուցակում»: