12/11/2022 15:45
Էրդողանն առաջիկա օրերին ակնկալում է բանակցություններ՝ Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկա երկու-երեք օրում բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես հնարավորություն կունենամ իմանալու, թե ինչ է նա մտածում, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի ուկրաինական կարգավորման շուրջ գործընթացը վերածվի խաղաղության», - Ուզբեկստանից վերադառնալիս ինքնթիռում լրագրողներին ասել է նա:
Էրդողանը նշել է, որ մտադիր է բանակցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որպեսզի իմանա Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ Կիևի դիրքորոշումը։