
15/11/2022 10:55
«Հրապարակ». Ազգային ժողովրդավարական բևեռը Պուտինի գալստյան առթիվ ծրագրում է բողոքի ակցիաներ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թևը լծվել է այդ այցն իբրև հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի լինելու պետական մակարդակով։ Նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն է տեղի ունենալու Երևանում, և Երևան են գալու նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։
Վերջին անգամ Պուտինը Հայաստան է ժամանել 2019-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցեց նաև Իրանի նախկին նախագահ Ռոհանին։ Որոշ տեղեկություններով՝ հայաստանյան հակառուսական շրջանակները, մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարական բևեռը, Պուտինի գալստյան առթիվ ծրագրում են բողոքի ակցիաներ կազմակերպել»։