18/11/2022 17:58
Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են արագ իրականացնել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանում հանդիպել է երկրի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում։