19/11/2022 13:02
Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով
Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Մենք կարծում ենք, որ շփումները խզելու կարիք չկա, պետք չէ խզել դիվանագիտական հարաբերությունները։ Կարծում եմ, որ դա սխալ որոշում կլիներ: Իմ կարծիքով՝ ամերիկյան կողմը ևս չի ցանկանում խզել երկու երկրների միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, և դեսպանությունը նոր թափով կսկսի աշխատել» , - ասել է Անտոնովը։