21/11/2022 14:15
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է IRNA գործակալությունը։
Ամիր Աբդոլլահիանը Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ է որակել։
ՀՀ փոխարտգործնախարարն էլ բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ:
Նա ընդգծել է նաև, որ առկա են համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար։