![Տնտեսագիտական համալսարանում տուժածներ չկան](https://www.aysor.am/news_images/678/2031732_1/316406934_5828359287220830_7285884525276265475_n.thumb.jpg)
22/11/2022 13:26
Տնտեսագիտական համալսարանում տուժածներ չկան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր տարօրինակ հոտ է զգացվել։ Այդ մասին հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում՝ նշելով․
«Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։
Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։ Տուժածներ չկան»։