Եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված նպատակը. Թադևոս Ավետիսյան

22/11/2022 15:21

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված նպատակը. Թադևոս Ավետիսյան


Կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլով․

1․ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնողները,

բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր փայա­տեր, անդամ,

դ. ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայ­քարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համար­վում,

ե. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից։

2․ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ ՀՀ քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկ­­վող եկամուտ ստացած՝ ՀՀ քաղաքացիները։

3․ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացի­ները:

Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է հետևյալ ամփոփ հիմնավորումներով

1․ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային (չգրանցված) եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։

2․ Անօրինական եկամուտների հայտնաբերումը և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը այսպես, թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության և վերահսկողության ներքո։ Եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։

3․ Նախագծով նախատեսված է, որ հարկային մարմինն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնելու է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագծերը, որոնք կարող են հաստատվել կամ լրամշակվել հայտարարագրման ենթակա քաղաքացու կողմից։ Այսինքն՝ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում արտացոլված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվությունը արդեն իսկ տիրապետում են հարկային մարմինները ողջ ծավալով։ Հետևաբար՝ նույն տեղեկատվությունը եկամուտների տարեկան հայտարարագրի ձևով հարկային մարմիններին նորից ներկայացնելը դառնում է ավելորդ վարչարարություն և անիմաստ պարտավորություն քաղաքացիների համար։ Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով այս հայտարարագրերի ներկայացման գործընթացը էական և օբյեկտիվ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների լայն շրջանակների համար, հատկապես՝ տարեցներ, ինտերնետային հասանելիություն չունեցող քաղաքացիներ, գրագիտության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներ և այլն։

4․ Հայտա­րա­րա­­գիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Փաստորեն քաղաքացին նորից դառնում է «տուգանքի մատերիալ»՝ անիմաստ և ավելորդ պարտավորությունը չկատարելու կամ ժամկետանց կատարելու համար։

5․ Որպես հայտարարագրման խթանիչ կարգավորում նախագծով առաջարկվում է, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը եկամտային հարկի գումարից փոխհա­տու­ցվում (վերադարձվում) են կառա­վա­րու­թյան սահ­մա­նած կարգով։ Սոցիալական ծախսեր են համարվելու հար­կա­յին տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ օրենքով սահմանված հաշվարկային փաս­տա­թղթե­րով հիմ­նա­վորված առողջա­պա­հու­թյան, կրթու­­թյան և բնակարանային ապահովության գծով ծախ­սերը: Ի դեպ, սոցիալական ծախսերի վերադարձից չեն կարողանալու օգտվել այն հայտա­րա­րա­տու­ները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել, ինչպես նաև հիպոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզի­կա­կան անձինք:

Այս կարգավորումը խնդրահարույց է սահմանադրական կարգավորումների տեսանկյունից, ըստ որի՝ քաղաքացիների իրավունքներ և պարտավորություններ սահմանող նորմերը պետք է սահմանվեն օրենքով։ Իսկ նախագծով կառավարությանն են վերապահվում սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ների, ընտանիքի անդամ­ների շրջանակի և փոխհատուցման առավելագույն չափերի սահմանումն ու փոփոխությունները։ Օրենքով չսահմանվելու դեպքում կառավարությունն ունենում է անսահման հայեցողություն և կարող է կատարել իրավիճակից բխող փոփոխություններ, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի առավելագույն չափերի էական նվազեցումներ։

6․ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում հեղինակներն ակնկալում են ունենալ եկամուտների անձ­նա­վորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս նպատակը ևս չունի գործնականում իրացման առարկայական ներուժ, քանի որ եկամուտների անձ­նա­վորված հաշվառման միասնական համակարգում չարտացոլված՝ անօրինական եկամուտները, բնականաբար, հայտարարատուի կողմից չեն ներառվելու նաև իր եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսպիսով, քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։

Մնացած՝ հայտարարվող նպատակադրումներն առավելապես ականջահաճո, կեղծ փաթեթավորումներ են, որոնք գործնականում որևէ էական խնդիր չեն լուծելու՝ ի սկզբանե դրված նպատակի առումով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում Այսօր, 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել Այսօր, 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» Այսօր, 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը