22/11/2022 19:40
«Պուտինը Պուտինն է, իսկ Խրուշչովը Խրուշչովն էր»․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հորդորել է Վլադիմիր Պուտինին ոչ մեկի հետ չհամեմատել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի միջև համեմատությունները դժվար է տեղին համարել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Լրագրողները Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակին խնդրել են մեկնաբանել քաղաքական գնահատականները, որոնցում համեմատության եզրեր են տարվում Պուտինի և Խրուշչովի միջև, ինչպես նաև ներկայիս ճգնաժամը համեմատվում է Կարիբյան ճգնաժամի հետ, որը հասունացել էր Խրուշչովի կառավարման տարիներին։
«Համեմատությունները հազիվ թե տեղին են։ Պուտինը Պուտինն է, իսկ Խրուշչովը Խրուշչովն էր, Աստված հոգին լուսավորի։ Չեմ կարծում, թե կարիք կա Պուտինին ինչ-որ մեկի հետ համեմատել»,- այս առնչությամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։