
22/11/2022 20:42
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների միջև ամենաբարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր։
«Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
09/12/2023 20:20