22/11/2022 11:00
Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում
Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը. վերջնական տվյալները հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ՝ 6 միլիոն 456 հազար 392 ձայն, կամ՝ ձայների 81,31 տոկոսը», - ասել է նա։
Աբդիրովը նշել է, որ այս տվյալները ներկայացնում են Ալմա Աթայի, Աստանայի և Շիմքենդի շրջանների և քաղաքների տարածքային հանձնաժողովները։ Մասնակցությունը կազմել է 69,44%։
Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96%-ը։
Տոկաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
Նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Տոկաևին գրանցել է որպես Ղազախստանի նախագահ։