23/11/2022 12:59
Ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը. Զաս
Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմական բաղադրիչի ուժեղացման խիստ կարիք ունի, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը», - ընդգծեց նա։
Զասի խոսքով՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում են մի շարք մարտավարական և մարտավարական-հատուկ վարժանքներ անցկացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ՝ խաղաղապահության, ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային և արտակարգ իրավիճակների արձագանքման տարրերով։