23/11/2022 18:54
«ՀԱՊԿ-ն օգնում է ապահովել մեր երկրների ինքնիշխանության, անկախության պաշտպանությունը»․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ կան, բայց Կազմակերպությունը նպաստում է անդամ երկրների ինքնիշխանության պահպանմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք, իհարկե, տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումները, այլև խնդիրները։ Բայց մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ շրջանակում համատեղ աշխատանքը բերում է գործնական տեսանելի արդյունքների, օգնում է ապահովել մեր երկրների ազգային շահերի, ինքնիշխանության, անկախության պաշտպանությանը»,- ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության դինամիկան 2022 թվականին աճել է։