
23/11/2022 17:25
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները 2023 թվականից կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ստանիսլավ Վասիլիի Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2023 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կփոխանցվեն Ղազախստանի ներկայացուցչին։
«2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։