«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում

23/11/2022 22:14

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում


Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ ձեզ Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։

Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության:

Նշեմ նաև, որ Ստանիսլավ Վասիլիի Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։

Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան։

Գործընկերներ,

Առաջարկում եմ անմիջապես անցնել օրակարգային բովանդակային հարցերին և քննարկել մեր նիստի ձևաչափը»:

Այնուհետև ՀԱՊԿ երկրների առաջնորդները հանդես են եկել ելույթներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք կամփոփենք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները և կլսենք Բելառուսի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։

Մեր նախագահությունը տևեց գրեթե 14 ամիս։ Այս շրջանը համընկավ լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով:

Ցավոք, ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ոչ միայն հակամարտությունների ռիսկի նվազում չկա, այլև արձանագրվում է լարվածության շարունակական աճ՝ էլ ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրների կուտակման ակնհայտ միտումներով։

Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։

Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին:

Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։

Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել։

Այս նրբությունները կարևոր են նաև այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։ Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։

Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։

Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Վերջին շրջանում բավականին շատ մեկնաբանություններ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության վերաբերյալ։ Սակայն ես չեմ ցանկանում անդրադառնալ պատմական էքսկուրսի ժանրին, ոչ թե այն պատճառով, որ այս մասին ասելիք չունեմ, այլ այն պատճառով, որ այսօր ավելի կարևոր է ներկա իրավիճակի վերլուծությունը։

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։

Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։

Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձևով խոսելու առիթ երբեք չի եղել։

Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»։

Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի:

Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։

Խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։

Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել և Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։

Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։

Սա ակնհայտ է նաև 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է։

Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ որևէ կոնկրետ երթուղի նշված չէ։

Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, և այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, և այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։

Սա նշանակում է, որ Հայաստանը լիովին կատարում է իր պարտավորությունը, իսկ Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, այդօրինակ մերժումը լիովին անհասկանալի է։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և նպատակ ունի հասնել խաղաղության, ինչպես ինքն է պնդում, ապա եկեք բացենք այդ անցակետերը, այդ ճանապարհները, եկեք հնարավորություններ ստեղծենք մարդկանց համար։ Հասկանալի է, որ սկզբում կտարակուսեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, այն ժամանակ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակ կսկսեն օգտվել փոխադրման այս նոր հնարավորությունից, վստահ եմ, որ Ռուսաստանի և մեր մյուս երկրների քաղաքացիները նույնպես։

Ինչ վերաբերվում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որևէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի մասին հռետորաբանություն է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կամ մոլորության, կամ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձևակերպում է կիրառվում։

Եվս մեկ նրբություն՝ 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս կետը լրացուցիչ պարզաբանված է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագրում, որի 3-րդ պարբերությունում ասվում է՝ մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման նպատակով»։

Այսինքն՝ խոսք չկա և չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին, խոսքը գնում է պայմանավորվածությունների կատարման վերահսկողության մասին, իմիջիայլոց, պայմանավորվածություն ասելով՝ պետք է հասկանալ Հայտարարությունը, քանի որ, բնականաբար, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, և միայն այս գործառույթը կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը: Եվ ինչպես ես հասկացա, ճանապարհին խոսել ենք այդ մասին, մենք ընդհանուր մոտեցում ունենք այս հարցում:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաև այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Սա կուտակված թեմաների մի փոքր մասն է, որ ուզում էի կիսվել ձեզ հետ։ Բայց ես չեմ ցանկանում չարաշահել ժամանակը և այս պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար»։

Այնուհետև ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն իսկ ասել է իր ելույթում, փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի և նոր միայն ներկայացնել ստորագրման:

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:24 Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան Այսօր, 14:17 71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը Այսօր, 14:08 Քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները Այսօր, 13:57 Մհեր Սահակյանին անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ են բերման ենթարկել. Իշխան Սաղաթելյան Այսօր, 13:50 Միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից, ոստիկանության պետի տեղակալը բրդբրդել է Մհեր Սահակյանին. Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց Այսօր, 13:41 ՀՀ իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Հայաստանի և Արցախի հետ ոչ մի բան չի եղել, նրանք չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը. Օհանյան Այսօր, 13:36 Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ դիմել է բուժհաստատություն, դեպքի վայրում են քննիչները Այսօր, 13:32 Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով. «Նաիրի» ԲԿ Այսօր, 13:30 Ալեն Սիմոնյանը դատապարտում է ցանկացած բռնություն և ակնկալում, որ մեղավորները կպատժվեն Այսօր, 13:18 ՀԱՊԿ-ում հայտարարել են Հայաստան առաքելություն ուղարկելու պատրաստի նախագծի մասին Այսօր, 13:09 Իջևանում ձյան ծածկի բարձրությունը 20սմ է, Սևանում՝ 13սմ, Ճամբարակում՝ 10սմ Այսօր, 12:59 ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք. Հայկ Կոնջորյան Այսօր, 12:47 Միջադեպ՝ ԱԺ-ում. «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Այսօր, 12:44 ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել Այսօր, 12:18 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 12:12 Իրանի քաղաքացին խոնավ սրբիչներով Հայաստան է տեղափոխել «մեթադոն» տեսակի թմրանյութ Այսօր, 12:07 Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է. Լորան Վոքիե Այսօր, 12:02 Կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ Գլխավոր դատախազությունում Այսօր, 11:57 Հնդկական տաճարում դժբախտ պատահարի հետևանքով 35 զոհ կա Այսօր, 11:44 Ոսկանյանն անընդունելի է համարում մոտեցումը՝ «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն՝ եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է» Այսօր, 11:29 Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի Այսօր, 11:25 ՌԴ-ում ՀՀ դեսպանը Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է առևտրատնտեսական ու տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր Այսօր, 11:08 Բաղրամյան պողոտայում կհեռացնեն կոճղերը և կտնկեն կաղնիներ Այսօր, 10:55 Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:42 Ալեն Սիմոնյանը հնարավոր է՝ կրկին վիրահատվի Այսօր, 10:34 Ամերիկայի հայկական համագումարի խորհրդաժողովում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Այսօր, 10:20 Հայաստանը 2022թ. հունվար–դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել Այսօր, 10:14 Հայաստանը հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը անվստահելի հարթակից տվյալներ է հրապարակել Այսօր, 10:04 Ջերմուկում, Վանաձորում ու Քաջարանում ձյուն է տեղում Այսօր, 10:00 «Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Խորհրդարանում հաջորդ նստաշրջանին դատավորներ կընտրվեն. Ովքեր են թեկնածուները Այսօր, 09:54 «Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Ինչու է նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 09:41 «Հրապարակ». Իշխանությունների անգործության հետևանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, և ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձևավորվի Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել Այսօր, 09:34 «Հրապարակ». Աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար. Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից 30/03/2023 16:47 Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա․ оրակարգում նաև ԼՂ կարգավորման հարցն է 30/03/2023 16:41 ԲԴԽ-ն Նաիրի Հոխիկյանին հորդորում է զերծ մնալ դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց 30/03/2023 16:31 ՔԱԿ նախագահն ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարությանը, քննարկվել են ավիացիոն ոլորտում առկա խնդիրները 30/03/2023 16:13 Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել 30/03/2023 16:01 Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը 30/03/2023 15:55 Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ 30/03/2023 15:44 Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը 30/03/2023 15:36 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք 30/03/2023 15:17 Տանձուտ գյուղում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք 30/03/2023 15:09 Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը․ Ղազինյան 30/03/2023 14:54 Կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան»-ի պանրի արտադրությունը 30/03/2023 14:43 Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 30/03/2023 14:36 Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր 30/03/2023 14:33 Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր 30/03/2023 14:25 Երևանի որոշ հասցեներում և Կաթնառատում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 30/03/2023 14:17 Քրեակատարողական ծառայության պետը «Սևան» ՔԿՀ-ում զրուցել է դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ 30/03/2023 14:11 Ադրբեջանում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան․ Վարդան Ոսկանյան 30/03/2023 13:53 Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Թիրախում քաղաքացիական անձինք են 30/03/2023 13:49 Փաշինյանն ու Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը 30/03/2023 13:45 Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են 30/03/2023 13:33 Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին 30/03/2023 13:20 Արցախում որոշ ապրանքների գնման նոր կտրոններ կտրամադրվեն 30/03/2023 13:07 ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդների համար միացման վճարների թանկացում է տեղի ունեցել. Գարեգին Բաղրամյան 30/03/2023 13:05 Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյանը՝ ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակման մասին 30/03/2023 13:00 «Պետական մտածողությունն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է». ՀՀ դրոշի պահանջները խախտող պաշտոնյաները կտուգանվեն մինչև 100 հազար դրամով 30/03/2023 12:52 Դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին ակնթարթային հարստանալու մոլուցքը․ Արթուր Թովմասյան 30/03/2023 12:36 Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պիտի ապահովենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 30/03/2023 12:31 Որոշում է կայացվել թույլատրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը 30/03/2023 12:27 Փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 միլիարդ դրամի առևտուր. Նիկոլ Փաշինյան 30/03/2023 12:16 Էրիկ Իսրայելյանն իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում. Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ 30/03/2023 12:08 56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան (Տեսանյութ) 30/03/2023 12:02 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Էդգար Ղազարյան 30/03/2023 11:54 Խաչատուրովի նկատմամբ շինծու գործը կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության դեպքում. Հայտարարություն 30/03/2023 11:43 Ամասիայի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Լարսը փակ է միայն բեռնատարների համար 30/03/2023 11:37 Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան 30/03/2023 11:33 Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում. Էկոնոմիկայի նախարարություն 30/03/2023 11:29 Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Վարչապետ (Տեսանյութ) 30/03/2023 11:23 Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից․ Ֆրանսիացի պաշտոնյա 30/03/2023 11:15 Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 30/03/2023 11:02 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 30/03/2023 10:56 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է 30/03/2023 10:50 Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում 30/03/2023 10:47 2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար 30/03/2023 10:41 «Ժողովուրդ». Փաշինյանի այն պնդումը, թե իրենց իշխանության երկու տարիներին ձեռք է բերվել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին՝ մոլորեցնող է 30/03/2023 10:37 Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր 30/03/2023 10:36 «Հրապարակ». Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար Աշոտ Աղաբաբյանից 30/03/2023 10:33 «Փաստ». Հետաքրքիր կլինի տեսնել, թե օրվա իշխանության ներկայացուցիչներն ինչպես են զգաստ կանգնած հաշվետու լինում ԵՄ հատուկ ներկայացուցչին 30/03/2023 10:31 «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը ՀՀ քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության բախումների պատճառն է 30/03/2023 10:27 «Հրապարակ». «Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը։ Թե՛ իրենք արեցին, թե՛ թուրքն արեց՝ դա արդեն միայն ու միայն իրենց խղճի վրա է» 30/03/2023 10:23 Ադրբեջանը Լաչինի միջանցքում վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ 30/03/2023 10:19 Դատախազությունը «Սթոնս» ՍՊԸ-ի ղեկավարից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել չորս անշարժ գույք Երևանում և 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ 30/03/2023 10:05 «Փաստ». Ինչ են ուզում հասկացնել ռուսական կողմից Արարատ Միրզոյանի միջոցով «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ 30/03/2023 09:55 «Ժողովուրդ». Արցախում որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել 30/03/2023 09:50 «Փաստ». Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները» 30/03/2023 09:46 «Հրապարակ». Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 30/03/2023 09:40 «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանին արտոնությունները տվել է հենց Փաշինյանը 29/03/2023 21:07 Հայմորիտի առաջացումն ու ընթացքը երեխաների մոտ. Բուժման մեթոդներ և կանխարգելում 29/03/2023 20:56 Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի կայցելեն ԱՄՆ 29/03/2023 20:45 Ալեն Սիմոնյանն իր գլխավորած պատվիրակության հետ Գերմանիայում է, Սաքսոնիա երկրամասի վարչապետին ու գործարարներին հրավիրել է Հայաստան 29/03/2023 20:35 Արարատ Միրզոյանը Մալթա է մեկնում 29/03/2023 20:24 Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 29/03/2023 20:17 Ունակ է կանխել ծերացման գործընթացը. Լորենու ծաղիկների օգտակար հատկությունները 29/03/2023 20:05 Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են 35-ով

Տվյալ բաժնի վերջին նյութերը