
24/11/2022 19:34
Տոյվո Կլաարը Բաքվում քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է Ադրբեջան մեկնելու մասին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Կլաարը Բաքու է ժամանելու այսօր երեկոյան, իսկ նոյեմբերի 25-26-ին նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ։
Ինչպես գործակալությանը հայտնել են Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակից, հանդիպումների օրակարգում են լինելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը։