
24/11/2022 19:20
Վաղը Երևանում փողոցներ կփակվեն
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երթևեկության համար 9 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։
«Հարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: