Ունենք մեկ հոգուց կազմված իշխանություն և գրագետ մարդկանցից կազմված, բայց սպառված ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան

25/11/2022 10:27

Ունենք մեկ հոգուց կազմված իշխանություն և գրագետ մարդկանցից կազմված, բայց սպառված ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից  կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։

Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։

Խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկացած ընդդիմության օրակարգում է արտահերթ ընտրությունը։ Արտահերթ ընտրութան «սպառնալիքը» իշխանության զսպաշապիկն է, ամենազսպող գործիքն է իշխանության գլխին։

Այսօր Հայաստանում ընդդիմության ձևաչափերը ոչ միայն պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, այլև՝ ակնհայտորեն չեն ուզում, խուսափում են։ Սա անոմալիա է։

Նման վիճակը է´լ ավելի անբռնազբոս է դարձնում ՄԵԿ հոգուն, որը շատ լավ է հասկանում այս նրբությունը։ Ընդդիմադիր ձևաչափերը հոգեբանական նախաձեռնությունը տվել են ՄԵԿ հոգուն։

Եթե այսքանից հետո, տարբեր փուլերով պայքարից հետո ընդդիմադիր ձևաչափերը պատրաստ չեն ընտրություններին, ավելին՝ խուսափում են դրանից, ապա դա ուղիղ ազդակ է, որ առկա են էական սխալներ, և այս ձևաչափերն այլևս կենսունակ չեն։

Նոր ընդդիմադիր ձևաչափեր, և իհարկե՝ դիմադրություն

Ընդդիմության մարդկային, որակական, մասնագիտական ռեսուրսը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է պոտենցիալը՝ նոր դեմքերով ու նոր հանրային շրջանակներով ուժեղանալու և վճռորոշ միավոր դառնալու համար։

Բայց առանց նոր ձևաչափերի՝ ժողովրդին արթնացնելու խնդիրը չի լուծվելու։

Ընդդիմության ընկալումը պետք է փոխվի. բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ կանգնած ենք նոր աղետի շեմին և պետականության կորստի շեմին, նրանք բոլորն ընդդիմություն են։

Այսօր չկա այդ ահռելի ռեսուրսի ինտեգրված աշխատանքի մեխանիզմը։ Այսօրվա ձևաչափերը քաղաքական ռուդիմենտներ են՝ ստեղծված այլ իրավիճակում, այլ նպատակներով։

Ընդդիմադիր դաշտի վերափոխումներով պետք է լուծվեն մի քանի հստակ խնդիրներ։

Խնդիր առաջին.

Բացել դռները լայն շերտերի համար, կարող անհատների, մտահոգ մարդկանց, ակտիվ շրջանակների ու համակիրների առաջ։ Ընդդիմության այսօրվա «հոմոֆոբ» փակ ձևաչափերն են իշխանության լկտիության պատճառը։

Խնդիր երկրորդ.

Ընդդիմադիր նոր ձևաչափերը պետք է շատ արագ լուծեն արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու խնդիրը։ Մի քանի ամսում թե´ իշխանության, թե´ բոլոր այլ էլիտաների համար պետք է պարզ դառնա, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, չի վախենում, չի խուսափում դրանցից։

Սա դեռ չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց սա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Սա կհանգեցնի նրան, որ իշխանության որակը տեսանելիորեն կփոխվի՝ կդառնա ավելի զգուշավոր, ավելի զուսպ։ Իշխանությունը հենց զգաց արտահերթ ընտրությունների ռիսկը, կդառնա ավելի կաշկանդված՝ թե´  բանակցություններում, թե´ ներքին կյանում։ Ավելի երկար կմտածի՝ «անոնսով» քրեական գործեր հարուցելիս, պատգամավորներին մանդատից զրկելու՝ անոնսվող սպառնալիքներից, պատվերով քրեական գործեր հարուցելիս, և ընդհանրապես՝ ավել-պակաս խոսելուց առաջ։

Խնդիր երրորդ.

Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով։ Այն պետք է ներառի բոլոր հարցերը՝ ասել է թե՝ ընդդիմությունը սկսում է աշխատել, ոչ թե «Մեր» օրակարգով, այլ՝ քաղաքացու։ Անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին բարեփոխումներ, տնտեսություն, սփյուռք, մարզերի զարգացում, բիզնես և այլն, և այլն։ Քաղաքացուն հուզող և պետության համար կարևոր բոլոր հարցերը պետք է ներառված լինեն։

Խնդիր չորրորդ.

Փաստաթղթի մշակումն ինքը հենց քաղաքական-հանրային պրոցես է, որում պետք է ներգրավվեն բազմաթիվ ոլորտային մասնագետներ՝ իրենց շրջանակներում, երկրի սահմաններում և երկրից դուրս  հեղինակություն վայելող մարդիկ։ Փաստաթղթի մշակումը պետք է ուղեկցվի փակ և հրապարակային քննարկումներով, որոնց մասնակից պետք է դառնան հանրային տարբեր շերտեր, և ի վերջո՝ ողջ հասարակությունը։ Լայն մասնակցային պրոցեսը և միասնական ապագայի քննարկումները, բանավեճը ամենահուժկու քաղաքական պրոցեսն է, միջընտրազանգվածային երկխոսությունը, որի դեմ իշխանությունը լինելու է անուժ։

Խնդիր հինգերորդ.

Միասնական տեղեկատվական կենտրոն. 100 խելոք անհատի հնչեցրած մտքերը կաթիլ են, եթե դրանք մնում են անհատական կարծիքի մակարդակում։ Միասնական միավորի անունից և   միասնական գործունեության շրջանակներում հնչեցված՝ 100 խելոք անհատի մտքերն արդեն 9-րդ ալիք է, որը կփոխի առկա տրամադրությունները, անօգնական հոտային վիճակում գտնվող հասարակությունից կսարքի մոտիվացված, պայքարող հասարակություն։  

Կարվի՞ արդյոք այս ամենը

Հինգ քայլ՝ գրագետ տեխնոլոգիական լուծումներով, և կունենանք լրիվ այլ վիճակ։ Կունենանք նոր տրամադրություններ մեր երկրում՝ նոր լուծումների հնարավորություններով։ Մենք պետք է դուրս գանք այսօրվա մանր, բամբասանքային, «մանդատա-օրակարգային» պատկերացումներից։ Կգնա՞նք այս ճանապարհով, դժվար է ասել, որովհետև լինելու է մեծ դիմադրություն։ Ընդ որում իշխանությունն այդտեղ ոչ մի կապ չունի։

Մեծ հաշվով, կա երկու ճանապարհ. կա´մ գնալ էական փոփոխությունների, կա´մ ազգովի սպասել նոր աղետի։ Վերջինը հենց այն է, ինչ այսօր անում ենք»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/01/2023 21:25 Ձմռան սննդակարգ․ բարիքներ, որոնք էներգիայի հավելյալ աղբյուր են 30/01/2023 21:17 Աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությանը Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկները բարձր արդյունքներ են գրանցել 30/01/2023 21:05 Մանամայում ընթացող երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը 30/01/2023 20:55 Որո՞նք են ծայրամասային անոթային հիվանդության ախտանիշները․ արդյոք հիվանդությունը միայն տարիքի հե՞տ է կապված 30/01/2023 20:44 Տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկանները Արփա գետի հատվածում հայնաբերվել և առգրավել են 52 հատ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ 30/01/2023 20:33 Սևանա լճի մակարդակն անցյալ հունվարի համեմատ ցածր է 13 սմ-ով 30/01/2023 20:23 Հաստատվել է 2023-2024 ուստարվա մի շարք դասարանների երաշխավորված դասագրքերի ցանկը 30/01/2023 20:10 Վարակի աղբյուր հանդիսացող 5 կենցաղային իր՝ բնակարանում 30/01/2023 20:00 ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել համատեղ պայքարել «մոռացված» արևադարձային հիվանդությունների դեմ 30/01/2023 19:50 Արգիշտի Ղազարյանը՝ Վարչական դատարանի նախագահ 30/01/2023 19:45 Մնացական Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ 30/01/2023 19:36 Ճապոնիայի և Հունաստանի վարչապետերը հայտարարել են՝ աշխարհն այժմ պատմական շրջադարձային կետում է գտնվում 30/01/2023 19:24 Պակիստանը Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևոր գործընկերն է․ Լավրով 30/01/2023 19:10 Արմեն Գրիգորյանը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ խոսել է Լաչինի միջանցքի փակման հետևանքների մասին 30/01/2023 18:57 Երեխաների ատամների պատշաճ խնամքն ու առաջացած խնդիրների կանխարգելումը 30/01/2023 18:47 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 3 ամսով երկարաձգել է COVID-19-ի բռնկման պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը 30/01/2023 18:34 Շիրակում հնագիտական պեղումների արդյունքում Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներ են հայտնաբերվել 30/01/2023 18:23 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի, Տիգրան Արզաքանցյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի այլ ղեկավարների հետ 30/01/2023 18:11 Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ 30/01/2023 17:58 Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով 30/01/2023 17:50 Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ, Հայաստանը համայն հայության տունն է․ Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Հայաստանի․ Մուրադ Փափազյան 30/01/2023 17:40 ԵԱՏՄ երկրները գիտակցում են դոլարով և եվրոյով հաշվարկներից կախվածության ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ 30/01/2023 17:29 ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ 30/01/2023 17:19 Արցախում՝ Արևիկ Գրիգորյանի ընտանիքում, լույս աշխարհ է եկել տան իններորդ երեխան 30/01/2023 17:08 Աննա Վարդապետյանի հրամանով Լոռու մարզի դատախազ է նշանակվել 30/01/2023 17:02 Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով 30/01/2023 16:54 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 44 պատահար. 3 մարդ զովել է, 50-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 30/01/2023 16:43 Եթե ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ․ Ռուբեն Վարդանյան 30/01/2023 16:29 Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ 30/01/2023 16:23 Կարսում շարունակվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը 30/01/2023 16:12 Ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՊԵԿ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա 30/01/2023 15:55 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի արդյունավետ գործունեությունը սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում 30/01/2023 15:45 Շիրակի մարզը բարդ մարզ է, բազմաթիվ խնդիրներ կան. Գնել Սանոսյան 30/01/2023 15:28 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին 30/01/2023 15:18 Սպիտակ քաղաքի երկու բնակիչների մեղադրանք է ներկայացվել՝ ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար 30/01/2023 15:07 Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում 30/01/2023 14:58 Թուրքիան ԱՄՆ ու Եվրոպա մեկնող, այնտեղ գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր հարձակումների մասին 30/01/2023 14:47 Ռուսաստանը ողջունում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության առաջընթացը 30/01/2023 14:37 Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ 30/01/2023 14:27 Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում. եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում 30/01/2023 14:16 Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ 30/01/2023 14:06 Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել 30/01/2023 13:57 Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն և մառախուղ 30/01/2023 13:45 Սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով 30/01/2023 13:26 Զորամասի կացարանում հրդեհի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող կապիտանը տեղափոխվել է հիվանդասենյակ 30/01/2023 13:13 Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 30/01/2023 12:54 Վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել է 30/01/2023 12:48 Շահառուների մեծ մասը ստացել է հավաստագիրը․ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը շարունակվում է 30/01/2023 12:42 Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները 30/01/2023 12:27 ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը 30/01/2023 12:19 Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը լսումներ է հրավիրել ԱԺ-ում 30/01/2023 12:09 Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան 30/01/2023 11:48 Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ն ավելի քան 45 երկրի ներկայացրել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը 30/01/2023 11:33 Վթար՝ հրդեհի բռնկմամբ 30/01/2023 11:20 Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական առաքելությունը 30/01/2023 11:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա 30/01/2023 11:10 Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 30/01/2023 11:07 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 30/01/2023 11:00 «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ գտնելու խաղաղ լուծումներ». Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ 30/01/2023 10:49 ԱՄՆ-ն առնչություն չունի Իրանում զինամթերքի գործարանի վրա տեղի ունեցած հարձակման հետ. Պենտագոն 30/01/2023 10:38 ԱԺ պատվիրակությունը կգործուղվի ՌԴ 30/01/2023 10:32 Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը 30/01/2023 10:24 Հունվարի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ 30/01/2023 10:17 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 30/01/2023 10:14 Ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Ռուբեն Վարդանյան 30/01/2023 10:02 Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները 30/01/2023 09:51 Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան. Տիգրան Աբրահամյան 30/01/2023 09:45 Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Վարդան Ոսկանյան 30/01/2023 09:24 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 30/01/2023 09:10 Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 30/01/2023 08:25 Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել 29/01/2023 09:54 Իրանի ՊՆ-ն հայտնել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին 28/01/2023 22:40 Ուժգին երկրաշարժ Իրանում. այն զգացվել է ՀՀ մարզերում և Երևանում 3-4 բալ ուժգնությամբ 28/01/2023 21:02 Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել, դա փաստ է. Երվանդ Թարվերդյան 28/01/2023 20:43 Արցախի կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկն առավելագույնս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար 28/01/2023 20:35 Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում, Վարդենիսում, Աշոցքում ձյուն է տեղում 28/01/2023 20:24 Որքան հզոր, ուժեղ և մարտունակ է բանակը, այնքան հզոր է մեզնից յուրաքանչյուրը․ Երվանդ Թարվերդյան 28/01/2023 20:15 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 28/01/2023 20:02 «Քանի կանք, հիշելու ենք նրանց սխրանքը, ամեն վայրկյան շնորհակալ ենք լինելու նրանց»․ Բանակի օրվա կապակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր 28/01/2023 19:44 Իտալիան ու Ֆրանսիան ՀՕՊ համակարգերի հրթիռներ կտրամադրեն Ուկրաինային․ Il Messaggero 28/01/2023 19:28 Չեխիայի նոր նախագահ է ընտրվել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պյոտր Պավելը 28/01/2023 19:14 Ադրբեջանը կրկին ամբողջությամբ խափանել է Արցախի գազամատակարարումը 28/01/2023 19:08 Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին․ Սենոր Հասրաթյան 28/01/2023 18:53 Հայաստանում Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ 28/01/2023 18:38 Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ 28/01/2023 18:23 Փրկարարների օգնությամբ արգելափակված մեքենաներ են դուրս բերվել 28/01/2023 18:08 Քրոնիկ հազ․ ռիսկերն ու առաջացման պատճառները 28/01/2023 17:54 Սահակաշվիլին հրաժարվում է կատարել բժիշկների ցուցումները 28/01/2023 17:38 ՄՕԿ նախագահը կողմ է արտահայտվել միջազգային մրցումներին ռուսաստանցի սպորտսմենների մասնակցությանը, սակայն չեզոք կարգավիճակում 28/01/2023 17:23 «Ալաշկերտ»-ից 5 ֆուտբոլիստ է հեռացել 28/01/2023 17:10 Եգիպտոսի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք (Տեսանյութ) 28/01/2023 16:58 Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում Բանակի օրվա առիթով ցուցադրական վարժանք է անցկացվել 28/01/2023 16:45 Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ միասին․ Ռուբեն Վարդանյան 28/01/2023 16:30 Մեր բանակն այսօր էլ ամուր կանգնած է, պարզապես նրան անհրաժեշտ է բանիմաց, փորձառու, հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարություն․ Արտակ Զաքարյան 28/01/2023 16:19 Եգիպտոսի նախագահը Երևանում է 28/01/2023 16:13 Բանակը մեզ պաշտպանել է, և յուրաքանչյուր ոք այսօր պարտավոր է պաշտպանել բանակին՝ որպես իր զավակի․ Սեյրան Օհանյան 28/01/2023 16:00 Պատմական նվաճում՝ հայկական մարմնամարզությունում. Եվրոպայի առաջնությունը գալիս է Երևան 28/01/2023 15:46 Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը 28/01/2023 15:30 ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է 28/01/2023 15:18 Շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ. իրականությունն այդպես չէ. բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը