
25/11/2022 13:22
Էդմոն Մարուքյանը բացահայտել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքները Հայաստանին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայտնաբերված, իբր, հայկական ականների հետ կապված իրավիճակը:
«Օգոստոսին Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբան, բայց միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականների գոյության մասին: Ինչո՞ւ, որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկի շրջան՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, հանեցին տեղի ականներն ու տեղափոխեցին Սարիբաբա՝ Հայաստանին ներկայացնելով Լաչինի միջանցքը զինամթերք տեղափոխելու համար օգտագործելու կեղծ մեղադրանքներ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը: