26/11/2022 20:02
Մաշտոցի պողոտայի մի հատվածը վաղը ևս փակ կլինի․ Քաղաքապետարանը շարունակում է ամանորյա ձևավորման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երթևեկության համար 9 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։
«Հարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: