26/11/2022 14:21
Ուկրաինացի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստ կառավարիչներից. Լավրով
Ուկրաինացի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստ կառավարիչներից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վավերագրական ֆիլմի շրջանակներում, որը ցուցադրվել է «Россия-24» հեռուստաալիքի եթերում։
«Ուկրաինացի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստ կառավարիչներից, նրանք արժանի են ապրել բարիդրացիության, բարեկամության, բարգավաճման մեջ՝ իրենց սլավոն եղբայրների կողքին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հավելել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, չեն եղել առանց արտաքին ուժերի ազդեցության։
Հիշեցնենք` փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի Հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։
Դրանից հետո ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ պատժամիջոցներ սահմանեցին ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։