26/11/2022 13:43
Իլոն Մասկը հայտնել է, թե ում կսատարեր ԱՄՆ նախագահական ընտրություններում
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կաջակցի Ֆլոդիրայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին, եթե քաղաքական գործիչը որոշի առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2024 թվականին, գրում է «ՌԻԱ»-ն:
«Այո՛», - գրել է Մասկը՝ ի պատասխան օգտատերերի հարցի։
Նա ասել է, որ նախկինում սատարել է դեմոկրատ Բարաք Օբամային և, չնայած դժկամությամբ, բայց քվեարկել է դեմոկրատ Ջո Բայդենի օգտին հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ պայքարում, իսկ հիմա հիասթափված է Դեմոկրատական կուսակցությունից, քանի որ կասկածում է խոսքի ազատության հարցում նրա աջակցությանը։
«2024 թվականին նախագահ լինելու իմ նախապատվությունը խելամիտ և կենտրոնամետ որևէ մեկինն է: Ես հույս ունեի, որ դա կլինի Բայդենի վարչակազմը, բայց մինչ այժմ հիասթափված էի», - գրել է Մասկը Twitter-ում:
Դեսանտիսը դեռ չի հայտարարել նախագահական հավակնությունների մասին, սակայն ամերիկյան լրատվամիջոցները վստահորեն հայտնում են, որ Սպիտակ տանը նրա առաջադրման բոլոր նշանները կան։