
26/11/2022 11:36
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության». Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա պատրվակը Էմանուել Մակրոնի ներկայությունն է, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ընդ որում, անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»», - նշել է Մարուքյանը:
Հիշեցնենք` երեկ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա, ըստ Ալիևի, նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա։