28/11/2022 15:56
Հռոմի պապն Իսրայելին և Պաղեստինին երկխոսելու կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայելի և Պաղեստինի կառավարություններին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած ռումբերի պայթյուններից ու Արեւմտյան ափի բախումներից հետո երկխոսություն սկսելու համար, գրում է Reuters-ը։
«Բռնությունը սպանում է ապագան երկու կողմերի համար», - ընդգծել է Հռոմի պապը։
Նոյեմբերի 23-ին Երուսաղեմում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Առաջինը՝ կենտրոնական ավտոբուսային կայանի մոտ, երկրորդը՝ մի քանի րոպե հետո՝ քաղաքի հյուսիսում։
Նախնական տվյալներով՝ պատահարների հետևանքով զոհվել է մեկ երիտասարդ, 19 մարդ վիրավորվել է։ Իսրայելի ոստիկանության կարծիքով՝ դրանք համակարգված ահաբեկչական գրոհներ են եղել։ Իրավապահ մարմինները կալանավորել են երեք պաղեստինցու, որոնց կասկածում են պայթյունների հետ կապ ունենալու մեջ։