28/11/2022 20:40
Շառլ Միշելը կայցելի Չինաստան և կհանդիպի Սի Ծինփինի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Պեկին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի և երկրի բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 1-ին կայցելի Չինաստան, այցի ընթացքում ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը բանակցություններ կանցկացնի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ԵԽ նախագահը հանդիպումներ կունենա նաև ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի և բարձրաստիճան այլ անձանց հետ»,- հավելել է նա։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ կողմերը մտքեր կփոխանակեն Չինաստան-Եվրոպա հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։