28/11/2022 11:10
Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահեցրել է, որ Կիևն աջակցություն կստանա «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»
Մեծ Բրիտանիան կարող է 2023 թվականին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։ Նման հայտարարությամբ այսօր հանդես կգա Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը, որի ելույթից հատվածներ կիրակի տարածել է նրա գրասենյակը:
«Կասկած չունենաք: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մենք կպահպանենք կամ կավելացնենք մեր ռազմական օգնությունը հաջորդ տարի: Եվ մենք նոր հակաօդային պաշտպանության օգնություն կտրամադրենք՝ պաշտպանելու ուկրաինացիներին և կարևոր ենթակառուցվածքները, որոնց վրա նրանք հենվում են: Պաշտպանելով Ուկրաինան՝ մենք պաշտպանում ենք մեզ»,- ասել է Սունակն իր ելույթում։