28/11/2022 16:04
Մանկական երկաթուղուն հարակից թունելում կիրառվելու են ծխագլանակներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում կիրառվելու են ծխագլանակներ։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ», - նշված է հաղորդագրության մեջ։