
29/11/2022 16:54
Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից․ «Ազատություն»
Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարից։
Ինչպես տեղեկացրել է Եվրամիությունում (ԵՄ) «Ազատության» դիվանագիտական աղբյուրը, կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կազմակերպելու համար նոր հանդիպում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համար, «Ազատության» աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։ Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։