Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ՄԻՊ

29/11/2022 10:47

Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ՄԻՊ


Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ  հենց գյուղատնտեսական  տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում առավել ինտենսիվ բնույթ են կրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները, որոնք ահաբեկելու և բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն:

«Ադրբեջանական իշխանությունները և նաև այդ  երկրի նախագահը տարբեր առիթներով այսօր էլ փորձում են այդ միջադեպերը ներկայացնել ոչ թե որպես հրադադարի ռեժիմի համատարած խախտումներ, այլ տարբեր տեղանքներում հատուկենտ արձանագրվող դեպքեր: Բայց միայն այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի ընթացքում արդեն 11 դեպք կա արձանագրված, երբ ադրբեջանական կողմն ուղիղ կրակոցներով դադարեցրել, խանգարել է գյուղատնտեսական աշխատանքները, խոսում է այն մասին, որ դրանք հատուկենտ չեն և հետևողականորեն ու համակարգային կերպով իրականացվող քաղաքականության բաղադրիչներ են»,-մանրամասնեց Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ կրակում են, որպեսզի այդ հողատարածքները չօգտագործվեն, մարդիկ չմշակեն իրենց հողամասերը, որոնք գյուղերի  բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն են:

«Եթե մարդը չի կարողանում եկամուտ ունենալ, նա վաղ թե ուշ որոշելու և լքելու է իր բնակավայրը.  սա է Ադրբեջանի հիմնական նպատակը: Եթե դրան գումարենք նաև ոտնձգություններն  Արցախի ենթակառուցվածքային խոցելիության ուղղությամբ՝ նկատի ունեմ կապի խափանումները կամ գազամատակարարման հետ կապված խնդիրը՝ 2022 թվականի մարտին, ապա ամբողջության մեջ այս ամենը հենց խոսում է Արցախը հայաթափելու ադրբեջանական քաղաքականության մասին»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը:

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝  ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի հարյուրավոր խախտումներից Արցախի ՄԻՊ-ը և իրավապահ մարմինները հիմնականում հաշվառման են  ենթարկում այն դեպքերը, որոնք նյութական  կամ մարդկային վնասի են հանգեցրել:

«Դեռևս ամբողջական չենք ամփոփել 2022 թվականի տվյալները,  բայց երկու տարիների ընթացքում մինչև այս տարվա  նոյեմբերի 13-ն  արձանագրվել է 121 դեպք, երբ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումների կրակոցները Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչների  ուղղությամբ հանգեցրել են մարդկային կորուստների, մարմնական և նյութական վնասների: Դրանց հետևանքով սպանվել է 18 անձ, այդ թվում՝ 3-ը քաղաքացիական: Նրանցից երկուսը սպանվել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու,  մեկը կենսական նշանակության՝ ջրամատակարարման խողովակների վերանորոգման ժամանակ: Սպանության փորձի է ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):Կան դեպքեր, որ քաղաքացիական բնակչությունը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, ենթարկվել է ֆիզիկական բռնության: Մասնավորապես գրանցվել է  ութ դեպք է, երբ քաղաքացիական անձինք մոլորվելու  հետևանքով հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվելուց հետո, նրանցից հինգի պարագայում բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարդիկ ենթարկվել են ծեծի և խոշտանգման»,-ներկայացրեց Պաշտպանը:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի հրապարակած  վիճակագրական տվյալների՝  ադրբեջանական ստորաբաժանումների կողմից   2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում  թիրախավորվել են 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ դեպքերը ցույց են տալիս, որ  ադրբեջանական կողմն, օգտվելով  աշխարհաքաղաքական իրավիճակից, ռուս-ուկրաինական ռազմագործողությունների առիթից, փորձում է  ապակայունացնել իրավիճակը նաև Արցախի շուրջ:

 «Նրանց  անպատժելիությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ բացակայում է խաղաղապահների հստակ սահմանված մանդատն այն տեսանկյունից, թե ինչպիսի արձագանք պետք է լինի, եթե ադրբեջանական կողմը դիմում է ուժի կիրառման: Այս հարցի մասին բարձրաձայնել ենք նաև օգոստոսի դեպքերի վերաբերյալ հրապարակված զեկույցում՝ քննարկման առարկա դարձնելու խաղաղապահների մանդատի հարցը, որովհետև առանց միջադեպերի ուսումնասիրության և հանցագործներին պատժի ենթարկելու հստակ մեխանիզմի, հնարավոր չէ հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը»,- համոզմունք հայտնեց ՄԻՊ-ը:

Անդրադառնալով  միջադեպերից հետո գյուղատնտեսական աշխատանքները շարունակելու հարցին, ՄԻՊ-ը կարևորեց ռուս խաղաղապահների ներդրումն ու դերը:

«Այսօր մենք ունենք մոտ 30 համայնք, որոնք պատերազմի հետևանքով շփման գծին շատ մոտ են հայտնվել՝ սկսած 150 մետրից մինչև 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերը նկատի ունեմ:  Խաղաղապահները ներկայությունն այդ տարածքներում թույլ է տալիս, որպեսզի մարդիկ զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով: Բայց ցավալիորեն, նաև կան դեպքեր, երբ հենց խաղաղապահների ներկայությամբ են տեղի ունեցել հրադադարի խախտումներ, ինչպիսին օրինակ Մարտակերտում քաղաքացիական անձի՝ տրակտորիստի սպանությունն էր: Իհարկե, խաղաղապահների ներկայությունը զսպող ազդեցություն  ունենում է, բայց կրկին պետք է նշեմ, որ դեպքերի,միջադեպերի, իրագործված հանցագործությունների համար ադրբեջանական կողմը պետք է պատասխանատվության ենթարկվի, առանց որի, անպատժելիության մթնոլորտում, նման  միջադեպերը շարունակելու են կրկնվել»,- հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը