
29/11/2022 20:25
«Չինաստանն ավելի ու ավելի է մոտենում մեզ․ տեսնում ենք Եվրոպայում իր ներկայությունը մեծացնելու նրա փորձերը»․ Ստոլտենբերգ
Չինաստանը փորձում է մեծացնել իր ներկայությունը Եվրոպայում և վերահսկել եվրոպական երկրների կրիտիկական ենթակառուցվածքները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Չինաստանն ավելի ու ավելի է մոտենում մեզ։ Մենք տեսնում ենք Եվրոպայում իր ներկայությունը մեծացնելուն, եվրոպական երկրների կրիտիկական ենթակառուցվածքները վերահսկելուն ուղղված Չինաստանի փորձերը»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է հետևողական լինի, որպեսզի դաշինքի անվտանգությունը, Չինաստանի ներկայության պատճառով, չհայտնվի սպառնալիքի տակ։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի ռազմավարության նոր հայեցակարգում պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է Չինաստանը՝ դիտարկվելով, սակայն, որպես մրցակից, ոչ թե որպես հակառակորդ։