Լինելով իրազեկ՝ կարող ենք հոգ տանել առողջության մասին. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

01/12/2022 14:16

Լինելով իրազեկ՝ կարող ենք հոգ տանել առողջության մասին. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Օրվա շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներում պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, կամավորների ջանքերով հասարակության լայն շերտերի ուշադրությունն է հրավիրվում խնդրին։ Տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների նպատակն է իրազեկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, առաջ քաշել հիմնահարցերը և դրանց վերաբերյալ հասարակությանը տալ հստակ և սպառիչ պատասխաններ։

Կարևոր նախապայման է նախևառաջ լինել տեղեկացված, ընդունել, որ ՄԻԱՎ վարակն իրողություն է, որը պետք չէ անտեսել, այլ զինվել համբերությամբ և արժևորել սեփական առողջությունը՝ քայլեր ձեռնարկելով այն պահպանելու ուղղությամբ:

Հարկ է իմանալ, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել`

• սեռական ճանապարհով` առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,

• արյան միջոցով. ներարկումների ժամանակ չախտազերծված ներարկիչներ, ասեղներ օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման ժամանակ,

• երեխան կարող է վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս:

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ մեկանգամյա ներարկման հետևանքով:

ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ 2,3%-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Դա պայմանավորված է հիվանդության զարգացման և ընթացքի առանձնահատկություններով: ՄԻԱՎ վարակն ունի երկարատև (միջինը 8-10 տարի) թաքնված՝ անախտանշան շրջան, որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և կարող է անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլոց:

Մարդու արտաքին տեսքից հնարավոր չէ իմանալ նրա վարակված լինելու մասին: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է ունենալ միանգամայն առողջ տեսք: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին կարելի է իմանալ միայն անցնելով լաբորատոր հետազոտություն: Արյան ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, կամ  քսուքների հետազոտությամբ հնարավոր չէ հայտնաբերել ՄԻԱՎ-ը: Դրա համար հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հատուկ հետազոտություն՝ իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ), որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության արտաքին դրսևորումներ դեռևս չկան:

Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, վարակն ուրիշներին չփոխանցելու համար: Ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն է տալիս՝ հետաձգելու ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը, երկարացնելու հիվանդի կյանքի տևողությունը և բարելավելու դրա որակը, զգալիորեն նվազեցնելու ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը (մինչև 1-2%), մոտ 96%-ով կանխարգելելու զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը:

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ժամանակակից բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասանելի է և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գործածել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր, երբ հայտնի չէ զուգընկերոջ կարգավիճակը և չեն օգտագործել պահպանակ: Նաև նրանք, ովքեր երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ կամ որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը նախևառաջ սեփական առողջության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի նշան է: Դա նաև զուգընկերոջ, հարազատ, մտերիմ մարդկանց, ապագա երեխայի առողջությամբ մտահոգ լինելու դրսևորում է:

ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդման գործում յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ՝ հնարավորինս շուտ պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, նաև բացառելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը:

ՀՀ առողջապահության նախարարության և տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ ի վեր տարվում են իրազեկման աշխատանքներ՝ նաև դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում՝ աշակերտների շրջանում խնդրի բարձրաձայնման և առողջ ու իրազեկ սերունդ ունենալու նպատակով։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08/02/2023 21:45 Գլխամաշկի թեփոտումը ձմռանը. Ինչպես կանխել տարածված խնդիրը 08/02/2023 21:38 Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 08/02/2023 21:30 Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 08/02/2023 21:22 Ինչպես կարելի է ճիշտ օգտագործել կարտոֆիլը՝ ավելորդ քաշից ազատվելու համար 08/02/2023 21:15 «Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Լուկա Յուրիչիչի հետ 08/02/2023 21:06 Ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզիչներ են նշանակվել 08/02/2023 20:57 Բնական միջոցներ՝ պեպենները թաքցնելու և մաշկը գունաբացելու համար 08/02/2023 20:49 «Հորիզոնում չեմ տեսնում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ոչ մի հեռանկար»․ Բեռլուսկոնի 08/02/2023 20:38 Չինաստանը Սիրիային 30 միլիոն յուանի մարդասիրական օգնություն է տրամադրել՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար 08/02/2023 20:28 9 000 և ավելին․ Էրդողանը հայտնել է երկրաշարժից զոհվածների թիվը 08/02/2023 20:18 Ուկրաինան վերականգնելու և ականազերծելու համար տասնամյակներ են անհրաժեշտ․ Բորել 08/02/2023 20:07 Մանկական ուղեղային կաթված. Առաջացման նախապայմանները, խնդրի վիրահատական լուծումը 08/02/2023 19:56 Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանին 08/02/2023 19:45 Եթե նույնիսկ այդ հրապարակումը քարոզչական նպատակներ է հետապնդում, վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս․ Աբրահամյան 08/02/2023 19:39 «Բացարձակ սուտ է»․ ՊՆ-ից ու ԱԱԾ-ից հերքել են Իրանի և Հայաստանի մասնակցությամբ պլանավորվող հարձակման մասին ադրբեջանական կողմի լուրերը 08/02/2023 19:31 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմական բախման վտանգի մասին 08/02/2023 19:21 Ստամբուլի ֆոնդային բորսան երկրաշարժի պատճառով դադարեցրել է գործունեությունը 08/02/2023 19:11 Չինաստանը կոչ է արել չեղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները 08/02/2023 19:01 Մհեր Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ 08/02/2023 18:51 Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի. Ֆինանսների նախարար 08/02/2023 18:40 Տեսչական մարմինը դադարեցրել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները 08/02/2023 18:31 Դրամահավաք է սկսվել՝ հաջակցություն «Երկիր Մեդիա»-ի 08/02/2023 18:20 ՊԵԿ 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության 08/02/2023 18:09 Արսեն Բաբայանը միացել է Վարոսյանի կոչին՝ պաշտպանելու դատավոր Զարուհի Նախշքարյանի խոսքի ազատությունը 08/02/2023 17:59 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարին 08/02/2023 17:54 Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին 08/02/2023 17:46 Փաստորեն, ըստ Փաշինյանի, ԵՄ առաքելությունը գալիս է ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար․ Արմեն Աշոտյան 08/02/2023 17:35 Տրվում է պետական աջակցություն՝ զարգացնելու մարզաբնակ երիտասարդների մեդիագրագիտությունը 08/02/2023 17:26 Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը. Երվանդ Վարոսյան 08/02/2023 17:21 Եթե ՀԱՊԿ-ը չի պատասխանել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան 08/02/2023 17:11 Ամենաշատը մենք ենք ուզում, որ Հայաստան-Ադրբեջան երկաթուղին և ավտոճանապարհները բացվեն, ուրիշ որևէ մեկն ավելի շատ այդ ճանապարհների կարիքը չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան․ Փաշինյան 08/02/2023 17:05 Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 08/02/2023 16:54 Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը 08/02/2023 16:46 Լսել եմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության կազմում կընդգրկվեն ֆրանսիական ժանդարմներ. Բաքվում ՌԴ դեսպան 08/02/2023 16:42 Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել 08/02/2023 16:32 «Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». Շեֆ խոհարար Յուրա Սարգսյան (Տեսանյութ) 08/02/2023 16:23 Տան խուզարկությամբ 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել. Քրեական ոստիկանության բացահայտումը 08/02/2023 16:14 Ադրբեջանն արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը 08/02/2023 16:03 Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը 08/02/2023 15:47 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 8574-ի 08/02/2023 15:39 ՀՀ ՆԳՆ փրկարարական ջոկատները մեկնեցին Սիրիա 08/02/2023 15:32 Թուրքիայի հետ բարիդրացիությունը դեռ շատ աղոտ հեռանկար ունի. ՔՊ-ական պատգամավոր 08/02/2023 15:22 Որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, բայց թշնամանքը պետք է կառավարվի. Սարգիս Խանդանյան 08/02/2023 15:08 Մանկապարտեզի սաների՝ հիվանդության պատճառով 21 օր բացակայությունը կհամարվի հարգելի․ Նախագիծ 08/02/2023 14:55 Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը 08/02/2023 14:48 Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը 08/02/2023 14:42 Տասնյակ անգամ ասել ենք, որ չենք հաջողել. դա ընդդիմության ոչ կազմակերպված, ոչ համախմբված աշխատանքի արդյունքն է. Աղվան Վարդանյան 08/02/2023 14:34 Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են 6 դատավորների լիազորությունները 08/02/2023 14:25 Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կշնորհվի «Փյունիկին» 08/02/2023 14:13 Կարմիր Խաչի աջակցությամբ 17 մարդ ԼՂ-ից վերադարձել է Հայաստան 08/02/2023 14:07 Երիտասարդ հայ կնոջը 43 ժամ անց դուրս են բերել Թուրքիայում փլուզված շենքի տակից. «Ակոսի» խմբագիր 08/02/2023 13:59 Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ. Միրզոյան 08/02/2023 13:55 Եվրամիությունը Թբիլիսին համարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հարմար լավ հարթակ 08/02/2023 13:48 ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը 08/02/2023 13:44 Մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը. Փոխվարչապետ 08/02/2023 13:41 ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է, այն որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում. Խորվաթիայի ԱԳ նախարար 08/02/2023 13:27 Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի. Արարատ Միրզոյան 08/02/2023 13:21 Որոշակի հարմար պահի կգործարկենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետաձգված հանդիպումը. Միրզոյան 08/02/2023 13:17 Երևանը Բաքվի առաջարկների վերաբերյալ հանդես կգա նոր մեկնաբանություններով. Արարատ Միրզոյան 08/02/2023 13:14 «Հաց բերող»-ի վերաբերյալ Արմեն Չարչյանն ու ևս 5 փորձագետ կեղծ եզրակացություն են տվել. մանրամասներ՝ Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրից 08/02/2023 13:06 Հուսամ, որ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի միջազգային հումանիտար ստանդարտներին համապատասխան. Խորվաթիայի ԱԳ նախարար 08/02/2023 12:58 Ալեն Սիմոնյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին 08/02/2023 12:49 Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1250-ի 08/02/2023 12:39 Ժամը 14:45-ից կմեկնարկի Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը 08/02/2023 12:24 Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար 08/02/2023 12:19 Սերժ Սարգսյանը հարցաքննվել է. Գլխավոր դատախազը մանրամասներ հայտնեց Սեյրան Օհանյանի գործով 08/02/2023 12:07 Իսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին. Սասունյան 08/02/2023 12:01 Արամ Ա-ն գումար է հատկացրել Հալեպի հայությանը 08/02/2023 11:55 Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 08/02/2023 11:45 «Թուրքիան այլևս չեզոքացված է»․ նման մոտեցումը լրջմիտ չէ․ էրդողանական Թուրքիան այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է 08/02/2023 11:35 Սեյրան Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ներկայացվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին 3-րդ միջնորդությունը 08/02/2023 11:24 Բաքուն հայտարարել է կարճ ժամանակում Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին 08/02/2023 11:11 Ողբերգական դեպք՝ Օշականում․ տանը հայտնաբերվել են տղամարդու դի և կիսաայրված անկողին 08/02/2023 11:00 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի 08/02/2023 10:56 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08/02/2023 10:45 Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա․ ՌԴ ԱԳՆ 08/02/2023 10:35 Դեսպան Վարուժան Ներսեսյանը Լեո Դոhերթիին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող ճգնաժամը 08/02/2023 10:28 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08/02/2023 10:17 ԱԺ-ում շարունակվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկումը. նիստը դռնփակ է 08/02/2023 10:12 ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ․ Աբրահամյան 08/02/2023 10:08 «Ժողովուրդ». Ինչ լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար տուրընկերությունները 08/02/2023 10:06 «Հրապարակ». ԱԱԾ աշխատակիցները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն 08/02/2023 10:04 «Ժողովուրդ». Ինչու Աննա Վարդապետյանին ԱԺ բերեցին և ապա դուրս հանեցին լրագրողների համար անհասանելի տարածքով 08/02/2023 10:02 «Հրապարակ». Փաշինյանը, լսելով ԱԺ նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը 08/02/2023 09:58 «Ժողովուրդ». Ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել 08/02/2023 09:54 «Հրապարակ». Դատավորի միայն 1 թեկնածու է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը 08/02/2023 09:52 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազին ճանապարհելուց հետո ՔՊ-ականները «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում 08/02/2023 09:50 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շուրջ 5900 է 08/02/2023 09:43 «Հրապարակ». Շուրջ 10 օր առաջ Մոսկվա է մեկնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որից հետո՝ Ռուբեն Վարդանյանը 08/02/2023 09:35 «Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի ետևից եկել են ԱԺ միայն այն պատճառով, որ վերջինս չի խնդրել վաղեմության ժամկետ կիրառել 08/02/2023 09:31 Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը. Միրզոյանը հանդիպել է Յենս Պլյոտների հետ 07/02/2023 22:15 Բաոբաբի օգտակար հատկությունները․ ինչպես է օգտագործվում բժշկության և կոսմետոլոգիայի մեջ 07/02/2023 22:08 Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը 07/02/2023 22:00 «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ 07/02/2023 21:54 Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է տեղի ունեցել 07/02/2023 21:47 Ոստիկանները ձերբակալել են Ամանորի գիշերը պատշգամբից կրակոցներ արձակած երիտասարդին 07/02/2023 21:36 Ատամների վրա առաջացող սպիտակ բծեր. Պատճառներ և բուժման եղանակներ 07/02/2023 21:26 Ջաջուռում, Թալինում, Արագածում, Ապարանում, Գորիսում, Սիսիանում բուք է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը փակ է 07/02/2023 21:19 Շրջափակման պատճառով Արցախի Խնձրիստան համայնքը ևս լուրջ դժվարությունների առջև է կանգնել 07/02/2023 21:06 Փաշինյանն Էրդողանին ցավակցություն ու զորակցություն է հայտնել, տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի փրկարարական ուժերին Թուրքիա տեղափոխող ինքնաթիռը