
01/12/2022 14:57
Արևմտյան երկրները փորձում են միջամտել Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները. Լավրով
Արևմտյան երկրները, այն բանից հետո, երբ ոչնչացրին ԵԱՀԿ Մինսկի խումբը, փորձում են միջամտել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, սակայն դա անարդյունավետ է ստացվում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանի սահմանազատման հարցում և աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։
«Զուգահեռաբար մենք նկատեցինք այլ խաղացողների կողմից այս գործընթացներին միջամտելու ջղաձգական փորձեր։ Մենք սրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել, միակ բանը, որ նկատել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն էր, որ Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո պաշտոնապես հայտարարեց, որ իրենք որևէ տեղ չեն մասնակցելու Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին», - հայտարարել է Լավրովը։