01/12/2022 20:07
ՀՌՀ-ում տեղի կունենա հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ս․թ․ դեկտեմբերի 2-ին, ժամը 12-ին տեղի կունենա հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը, հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Մրցույթի մասնակիցներն են հետևյալ ընկերությունները՝
1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ
2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ
3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ
4․ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ
5․ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ
6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ: